Ալիևների ընտանիքի գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը հեռացրել են իսրայելական Haaretz-ի կայքից /տեսաշար/

Ադրբեջանի իշխող վերնախավի կապիտալների մասին աղմկահարույց նյութը հեռացվել է իսրայելական Haaretz թերթի կայքից: Հուլիսի 30-ին Իսրայելի առաջատար Haaretz թերթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում ունեցած գաղտնի բիզնեսների և ունեցվածքի վերաբերյալ նյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթը գրել էր, որ Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևին Թել-Ավիվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իսրայելում ներգրավված ներդրումներին, խոսել է նաև ալիևյան ընտանիքի կողմից այդ երկրում կատարված ներդրումների մասին: «Օրինակ, մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը և տղան 6 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Իսրայելում, և Ադրբեջանի խնդրանքով այն հսկում են մեր անվտանգության ուժերը»,- ասել էր Յարիվ Լևին: Haaretz-ի հրապարակման համաձայն` Ադրբեջանի նախագահի որդին` կրտսեր Հեյդար Ալիևն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է իսրայելցի բժիշկների հսկողության ներքո, բնակվում է այդ առանձնատանը և փորձում ապաքինվել ծանր հիվանդությունից: «Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները Իսրայելի առողջապահության և տուրիզմի ոլորտներում ներդրել են 600 մլն դոլար: Իլհամ Ալիևի կինը վերջին 5 տարիներին մեծ ներդրում է կատարել և համագործակցում է Իսրայելի բարեգործական հիմնադրամների հետ»,- հավելել էր նախարարը: Իսրայելի առաջատար թերթի կայքում, սակայն, հոդվածն առերևույթ չկա, ադրբեջանական մամուլում ալիևյան ընտանիքի բուռն ֆինանսական գործունեությունը մերկացնող նյութերի հայտնվելուց րոպեներ անց էլ Ադրբեջանի լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ հերքումներ, անգամ Իսրայելի դեսպան Դան Սթավի հայտարարությունը, թե իբր Haaretz-ում տեղ գտած նյութը «ֆեյք» լուր է: Սակայն սկանդալը, նոր զարգացում է ստանում: Ինչպես վկայում է «Արմենպրես»-ի ուսումնասիրությունը, որևէ «ֆեյքի» մասին խոսք լինել չի կարող: Աղմկահարույց նյութն իրականում հայտնվել է Haaretz-ի համացանցային կայքէջում, ինչի մասին վկայում են ներկայացվող «սքրինշոթերը». նյութը պահպանել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունը: Ավելին, կայքէջի պահպանված հատվածում առկա բոլոր ակտիվ հղումները գործում են ճշգրիտ, ինչը ևս հաստատում է, որ Բաքվի հակազդեցությունն առաջացրած լրատվությունը ոչ այլ ինչ է, քան կայքում բարեխղճորեն տեղադրված և հետագայում էլ թաքցված հոդված: Թե Haaretz-ը, թե Իսրայելի զբոսաշրջության նախարարը նյութի կեղծ լինելու մասին հայտարարություններ չեն արել: Կասկած չի հարուցում նաև հոդվածի հեղինակի պրոֆեսիոնալիզմը, ով երկարամյա ու լուրջ լրագրողական փորձ ունի: Հատկանշական է, սակայն, որ գրեթե ամենօրյա գրաֆիկով թերթում հոդվածներ ունեցող լրագրողը հուլիսի 31-ից ոչինչ չի գրել Haaretz-ի համար: Ալիևների ընտանիքի հարստության մասին հայտարարություններ հնչել են բազմիցս, անգամ եղել է օֆշորային միջազգային սկանդալ, սակայն երբևէ որևէ պետության բարձրաստիճան պաշտոնյա չի խոսել այդ մասին: Ադրբեջանի իշխանությունները մշտապես ցավագին են ընկալում իրենց աստղաբաշխական հարստության ու ճոխ կենսակերպի մասին հրապարակումները: Դրանց համար բազմաթիվ լրագրողներ հայտնվել են բանտերում կամ հալածվել են:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am