Պատերազմն Ուկրաինայում շուտ չի ավարտվի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բելգրադում անդրադարձել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:
«Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականությանը: Միաժամանակ, ես չեմ աջակցում Արևմուտքի սադրիչ քաղաքականությանը: Անկարան կողմ է Ուկրաինայում զինադադարի շուտափույթ հաստատմանը: Սակայն ընթացիկ գործընթացները ենթադրում են, որ պատերազմը շուտ չի ավարտվի»,- ասել է Էրդողանը:
Միացե՛ք ՀԱՅԵԼԻ Ակումբին Telegram-ում. https://t.me/HAYELI_am
