Հաստատվել է կառավարության նոր կազմը
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հաստատել է նախարարների կաբինետի նոր կազմը, ինչից հետո կառավարությունը պաշտոնապես ձեւավորված է համարվում: Փոփոխությունների արդյունքում 18 մարդուց իրենց պաշտոններում են մնացել 5-ը՝ ներառյալ փոխվաչապետ եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն եւ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգուն։ Իսկ նոր 13 նախարարներից միայն 6-ը նախկինում նախարարություններ չեն գլխավորել։ Մեծ նշանակություն ունի Սեյկո Նոդայի՝ համազգային գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելը, որը իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ մրցակցող խմբակցությանն է պատկանում։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում է նշանակվել Տարո Կոնոն, որը 2009 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո ցանկանում էր դրա առաջնորդը դառնալ եւ կողմ էր արմատական բարեփոխումներին։
