«Անպայման հետևում եք, որ այդ գումարը ճիշտ նեղ տեղերն ուղղվի». վարչապետը հանձնարարական տվեց

Կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին: Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ամեն տարի մթերման արդյունքում մթերողների կողմից մնում են պարտքեր գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, և չեն կնքվում պայմանագրեր գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև, որով կհստակեցվեն մթերման ենթակա ապրանքի քանակն ու արժեքը: Պիլոտային ծրագրով նախատեսվում է վերամշակման նպատակով պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումներ (գնումներ) իրականացնող շուրջ 20 փոքր և միջին իրավաբանական անձանց շուրջ 2,4 մլրդ ՀՀ դրամի չափով մինչև 12 տոկոս տոկոսադրույքով և 1 տարով տրամադրվող վարկերը սուբսիդավորել մինչև 9 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Սուբսիդավորումն իրականացնելու նպատակով գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 70,422.0 հազ. ՀՀ դրամ: Ակնկալվում է, որ պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակության պահանջարկի մակարդակի բարձրացման համար: Դա կնպաստի գյուղմթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետում կատարելուն, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև բերքի գնման պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ծրագրի շահառու վարկառուների կողմից պտուղ-բանջարեղենային պահածոների և գինեգործական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը և այլն: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին հետևողական լինել գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում. «Անպայման հետևում եք, որպեսզի այդ գումարը ճիշտ նեղ տեղերն ուղղվի, որովհետև եթե մենք 2.4 մլրդ ՀՀ դրամ ուղղենք մեր ընդհանուր մթերման դաշտ ու կարգավորենք այդ դիսբալանսը, լավ արդյունք կունենանք»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am