2-րդ գրությունը՝ ոստիկանության բռնի գործողությունների մասին
Հայաստանի Հանրապետությանփաստաբանների պալատինախագահը հունիսի 28-ինգրությամբ դիմել էր ՀայաստանիՀանրապետությանոստիկանապետին: Դիմումումմասնավորապես ասված էր, որ«Հայկական ժամանակ» թերթի28.06.2017թ. http://armtimes.com/hy/video/2066 հղումով տեղադրված տեսանյութի համաձայնԵրևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիհարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: Փաստաբանների Պալատի նախագահըխնդրել էր Ոստիկանապետի հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշվածմիջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուհարցը քննարկելու կապակցությամբ: Գրությանն ի պատասխան նույն օրը ոստիկանությանծառայողների գործողությունների իրավաչափության գնահատման նպատակով նշանակվել էր ծառայողական քննություն: ՀՀ փաստաբանների Պալատը Ոստիկանությունից հուլիսի 31-ին ստացել է նոր գրություն, որովհայտնել են, որ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է 30 օրով: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի կենտրոն
