Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում անօրինական պեղումներ են իրականացվում, որի ընթացքում հայտնաբերվում են պատմամշակութային արժեքավոր գտածոներ, հնագույն իրեր, որոնք հետագայում ուղարկվում են Թուրքիա՝ սև շուկայում վերավաճառելու նպատակով:
«Աշխատանքներն իրականացվում են ծանր շինարարական տեխնիկայի և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, ինչը լուրջ վնաս է հասցնում Սիրիայի մշակութային ժառանգությանը», – ասել են ռուս զինվորականները։
Հիշեցնենք, որ նախկինում Սիրիայի կառավարական ուժերը Թուրքիային ու նրանց աջակցությունը վայելող զինյալներին մեղադրել էին Աֆրինը կողոպտելու մեջ:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը