Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքըհանվել է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացինտեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունըբռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքիքննարկման ընթացակարգ: Իրավասու պետական մարմնի հետ կատարված համատեղ աշխատանքներիարդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմիցորոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքըհանելու մասին: Իրազեկում. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
- հաշմանդամներին.
- ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամնրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
- առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառվածվնասների հատուցման համար.
- ալիմենտային պարտավորությունների համար.
- որպես պետական նպաստ.
- վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատողանձանց` որպես փոխհատուցում.
- տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման,պրոթեզավորման և նրա խնամքի համար.
- աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:
