«Հրամանատարն ասաց՝ վիրավոր ա, դրանից հետո ընկանք շրջափակման մեջ»․ սպայի ցուցմունքը դատարանում (video)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, կայացավ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվել է գործով վկա Հայկազ Գրիգորյան, որն Իշխանյանի հետ ծառայողական հարաբերությունների մեջ է։
«Խուռհատ սարում կռվի ընթացքում եղել ենք սարի վրա , հակառակորդի հարձակման ժամանակ ընկել ենք շրջափակման մեջ։ Երբ հարձակումը եղել է, եղել են բազմաթիվ վիրավորներ։ Նրանց օգնություն էին ցույց տալիս։ Վահանյանն ասել է՝ վիրավոր եմ, նստել է վիրավորների մեքենան ու գնացել։ Դրանից հետո մենք ընկել ենք շրջափակման մեջ։ Մոտ 4-5 ժամ չենք կարողացել դուրս գալ, որովհետեւ ճանապարհ չկար, որտեղ բարձրանում էինք, կրակում էին մեր ուղղությամբ։ Ռադիոկապ չենք ունեցել վերադասի հետ, եղել ենք ես եւ Վարդանյանը Վազգենը։ Սարը շրջանցելով՝ կարողացել ենք 65 զինծառայողների հետ դուրս գալ շրջափակումից»,- պատմեց վկան եւ հավելեց, որ ունեցել են նաեւ ռադիոկապի մարտկոցի խնդիր։
