«Արյուն թափելը դառնում է սովորական». Ռուբեն Աղուզումցյան

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն այսօր  կարծիք հայտնեց, որ հայկական բանակում կան հոգեբանների համար նախատեսված հաստիքներ, սակայն տղամարդ հոգեբաններ չկան: «Հայկական մտածելակերպն ու աղջիկը բանակում այդքան էլ համատեղելի հասկացություններ չեն, դե իսկ տղամարդ հոգեբանների թիվը մեծ չէ»,- ասաց Աղուզումցյանը: Նա նշեց, որ խորհրդային տարիներին բարձրագույն ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում քաղաշխատողների էին պատրաստում, ովքեր իրականում հոգեբաններ էին: «Խորհրդային միության փլուզումից հետո այդ ամենը վերացավ: Հիմա հայկական զինված ստորաբաժանումներում հոգեբանների հաստիքներ կան, բայց հոգեբաններ չկան»,- ընդգծեց Ռուբեն Աղուզումցյանը: Անդրադառնալով վերջին օրերի սպանություններին՝ հոգեբանը արձանագրեց, որ սպանություններ միշտ էլ եղել են. «Սպանություններ այս կամ այն թվով միշտ էլ եղել են, ուղղակի դրանց բացահայտումն է աճել: Ժամանակին արգելված է եղել այդ թեմաներով ինֆորմացիայի տարածումը, և մենք չենք էլ իմացել, թե ով, ինչքան, ոնց է սպանել: Միայն քրեական դատավարության միջոցով ենք տեղեկացել այդ դեպքերին»: Այնուհետև, հոգեբանն առանձնացրեց մի շարք գործոններ. «Մարդու վարքն այնպիսի բան է, որ կարող է շատ անսպասելի ձևով դրսևորվել: Անձը երբեմն կարող է այնպիսի բաներ մտածել ու անել, որ իրեն բնորոշ չէ: Պատահականություններ միշտ կարող են լինել, կարող են լինել նաև թաքնված, կուտակված գործոններ, որոնք հանգեցնում են  ոչ համարժեք վարքի: Ամենակարևոր գործոնը երեխայի դաստիարակությունն է: Դաստիարակությունն այն մակարդակի վրա չէ, որ պետք է լինի ու ձևավորի մարդուն: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում փոխվել են դաստիարակությանն առնչվող գործողությունները: Լինի դա ընտանիքում, թե դպրոցում, դաստիարակության վրա մենք սկսել ենք անհամեմատ ավելի քիչ ուշադրություն դարձնել: Մինչդեռ հոգեբանական  օրինաչափություն է, որ անձի ձևավորման հիմքը մանկության ժամանակ է դրվում ու դրսևորվում: Եթե այդ գործընթացի ժամանակ թերություն կամ բացթողումներ են լինում, ապագայում դա կարող է հանգեցնել այն բոլոր իրողություններին, որոնց հետ հիմա շփվում ենք: Ագրեսիվությունը կրում է համաշխարհային բնույթ, հաճախ սպանությունը, մարդուն նսեմացնելը հերոսացվում է, ու երեխաները, որոնք չեն կարողանում ճիշտ գնահատել արարքը, միայն գործողությունն են ընկալում: Արդյունքում արյուն թափելը դառնում է  սովորական»,- ընդգծեց Ռուբեն Աղուզումցյանը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am