Երիտասարդ սերնդին մեծացնելիս նրանց մոտ պետք է ձևավորել կարծիք, որ ծխողներն անհաջողակ են. Լևոն Ալթունյան
Ծխելու դեմ պայքարի ռազմավարության ընդունումը նախատեսում է 4-5 ուղղություն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Ինչպես ասաց՝ երկրորդային ծխից պաշտպանելու համար պետք է խստացնեն հասարակական վայրերում ծխելու թույլատվության հարցը: «Այդ ուղղոթյուններն են` օրենսդրական դաշտի փոփոխություն, հասարական վայրերում ծխելու և ծխախոտի դեմ պայքարի վարելու հստակեցում, դեռահասների և ուսանողների շրջանում իրազեկման բարձրացում, զորակոչիկների շրջանում, բժիշկների, առողջապահական առաջին օղակների կարողությունների բարձրացում, տարբեր տեսակի ուղեցույցների, ծրագրերի մշակում՝ ծխախոտի կախվածությունից ազատվելու նպատակով»,- ասաց նա: Հարցին, թե շարունակու՞մ է կարծել, որ ծխողներն անհաջողակ են, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ երիտասարդ սերնդին մեծացնելիս իրենց մոտ պետք է ձևավորել այդպիսի կարծիք»:
