Հայկ Սարգսյանի հայրն իրավապահներին բացատրություն է տվել․ ինչ է նա ասել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը: Նկատենք, որ պայթյունը եղել էր Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականություն է եղել, թե ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն: Նկատենք, որ վերոնշյալ դեպքից տասն օր առաջ Aravot.am-ը գրել էր՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ԱԻՆ-ին ասել է, թե ինքը Խոտաբիչն է եւ պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը: ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Չի բացառվում, որ վերոնշյալ դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն: ArmLur.am-ը ավելի վաղ էր տեղեկացրել՝ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 05.00-ին Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Պայթյունից վնասվել էր Ն. Զարյան փողոցի խանութ-յուղման կետի դռան ապակին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։  

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու.
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am