Եթե մենք վնաս տված լինեինք, մեր մեքենայով հիվանդանոց չէինք տանի. «Միրաժի» միջադեպի ականատես

Սևանի «Միրաժ» լողափում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Դավիթ Առաքելյանի հորեղբոր տղան` Սպարտակ Առաքելյանը, այդ օրը նույնպես լողափում է եղել: Aravot.am-ի հետ զրույցում Սպարտակը վրդովմունք հայտնեց, որ Դավիթին ու արգավանդցիներին վատ լույսի ներքո են ներկայացրել: «Գրում են, որ իբր խմած ենք եղել, նման բան չի եղել, գրում են` իբր ծեծել ենք էդ մարդուն (Աշոտ Հովհաննիսյանին-Գ.Հ), ինչը սուտ է: Մենք անգամ նրան մեր մեքենայով տարել ենք հիվանդանոց, էդ մարդու տղան էլ մեզ հետ ա եղել; Եթե մենք վնաս տված լինեինք, մենք հիվանդանոց չէինք տանի: Քաղմաս էլ ես եմ ահազանգել, որ գան ու կանխեն «պլյաժի» կռիվը: Ահավոր վիճակ էր, մենք մի քանի հոգով էինք, իրենք շատ-շատ էին… Մենք բոլորս եղել ենք «պլյաժում», Դավիթն էլ էր մեզ հետ, վոլեյբոլ էինք խաղում: Հետո չենք տեսել, թե ինքը ոնց է նավ բարձրացել: Մեկ էլ տեսնենք՝ նավը մոտեցավ դեպի ափ, Դավիթը նավից իջավ, մի քանի հոգի հետը վիճաբանելով մոտեցան մեզ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է եղել, ասեցին, «պլյաժից» դուրս գանք, մարդկանց մոտ չխոսենք: Էդ մարդը, որ եկավ մոտեցավ, ոնց որ կրակի վրա բենզին լցներ, մենք անընդհատ ասում էինք՝ լավ, նավի վրա ինչ եղել-եղել ա, վերջացնենք…Էդ մարդը` Աշոտ Հովհաննիսյանը, ինֆարկտ տարած մարդ էր, ասում են՝ հիմա դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել ա, որ իրեն ինֆարկտ է խփել: Մենք էդ մարդուն չենք ընդհանրապես չենք կպել…»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սպարտակ Առաքելյանը: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am