«Չենք գնալու, հույս չունենաք»
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց կալանավորված Գևորգ Սաֆարյանին աջակցության ակցիա են իրականացնում նրա ընկերներն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները: «Մենք այստեղ եկել ենք մեր աջակցությունը հայտնելու Գևորգ Սաֆարյանին ու մյուս քաղբանտարկյալներին, ովքեր պայքարում են հանուն այս երկրի, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի, ովքեր պայքարում են ստրկամտության դեմ»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են մնալ հիմնարկի մոտ: Հասարակական կարգը հսկող ոստիկաններին հորդորեցին զբաղվել իրենց բնականոն աշխատանքով: «Չենք գնալու, հույս չունենաք»,-հայտարարեցին նրանք: Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին նաև Հայկ Կյուրեղյանին, Վարդգես Գասպարիին և այլոց:
