Հողի, ոռոգման ջրի հարկը կզիջեն, սերմերի համար փող չեն վերցնի
Կառավարության այսօրվա նիստում ,վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառանալով տարերային աղետների հետևանքների վերացմանն ու պետական աջակցությանը, հիշեցրեց, որ հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրվել էր հանձնարարական: «Իրականացվել են համալիր ուսումնասիրություններ ու վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելավներից, տուժած համայնքներին ու հողօգտագործողներին պետական աջակցության հնարավոր տարբերակներ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները, նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքներին ու հողօգտագործողներին, ըստ ներկայացված հայտերի, զիջելու նպատակով,հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի նախագահին ու բոլոր մարզպետներին:
