Հարց է ծագում. կինն իր ամուսնուն քնած ժամանակ կացնահարել է, որովհետեւ չէր վստահում իրավապահ մարմինների՞ն

Վերջին օրերին տեղի ունեցած, միմյանց հետ չշաղկապված սպանությունների, առհասարակ դաժանության դրսեւորումները, հարկավ մտահոգիչ են եւ հանրային շրջանակներում հիմնական խոսակցության թեման են։ Այդ քննարկումների ընթացքում շրջանառվող տարբեր տեսակետների շարքում առանձնակի ուշադրություն գրավեց այն դատողությունը, որ իրավապահ ու դատական համակարգերի նկատմամբ անվստահությունն է մարդկանց մղում ինքնադատաստանի։ Դատողությունը, իհարկե, իր հստակ տրամաբանությունն ունի։ Առհասարակ։ Բայց որքանո՞վ է նման գնահատականը համապատասխանում տեղի ունեցած վերջին աղմկահարույց, մեկը մյուսից թե՛ պատճառահետեւանքային առումով, թե՛ շարժառիթներով զգալիորեն տարբերվող սպանությունների դեպքերին։ Ի վերջո, նույնիսկ որոշակի տրամաբանություն ունեցող ձեւակերպումը պետք է, չէ՞, ինչ-որ կերպ շաղկապված լինի կոնկրետ եղելության հետ, այլ ոչ թե, այսպես ասենք, «հարմար առիթով» դրվի շրջանառության մեջ, հասկանալի է, թե՝ ինչու։ Նախ, կարծում ենք, չարժե դիմել մանիպուլյացիաների եւ թացը խառնել չորի հետ։ Հնարավորինս հակիրճ քննարկենք վերջին դեպքերը՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է ունենալ, օրինակ, իրավապահների կամ դատական մարմինների նկատմամբ անվստահությունը կամ վերաբերմունքն ընդհանրապես։ Առաջին դեպքում ունենք մի ընտանիքի դժբախտության պատմություն, ավելի ճիշտ՝ այդ պատմության վերջին հատվածի մասին որոշ տեղեկություններ։ Երկար տարիներ նույն հարկի ներքո ապրած ընտանիք։ Մեկ էլ մի օր կինը կացնահարում է քնած ամուսնուն, ապա թաքցնում դիակը։ Հարց է ծագում. կինն իր ամուսնուն քնած ժամանակ կացնահարել է, որովհետեւ չէր վստահում իրավապահ մարմինների՞ն։ Մեծ ցանկության դեպքում կարելի է փորձել ինչ-որ կապ գտնել, այսպես ասած՝ բերել-կպցնել։ Սակայն ակնհայտ է, որ իրավապահ կամ դատական մարմինների հանդեպ վստահությունը, անվստահությունը կամ որեւէ վերաբերմունքը կապ չունեն։ Ուրիշի ընտանիքը, ինչպես ասում են՝ մութ անտառ է, ոչ ոք չի կարող լիարժեք վստահությամբ պնդել, թե կոնկրետ ինչ դրդապատճառ է ունեցել այդ սպանությունը։ Առավել եւս, որ գործը տակավին նախաքննության փուլում է։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am