ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ռազմագիտական համաժողով
ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ռազմագիտական համաժողով՝ «Ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովումը» թեմայով, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ հիմնական կրթական և մեթոդական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետներ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներ։
Այս մասին հայտնում է ՀԱՊԿ-ի տելեգրամյան ալիքը:
