Գորբաչովին հրաժեշտի արարողությունը սկանդալով սկսվեց. ՄԿ
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողության մեկնարկից առաջ, որն ընթացել է Մոսկվայի Միությունների տանը, սակայն բազմաթիվ լրագրողներ իմացան, որ հավատարմագրում չունեն, հայտնում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց»-ը։
Ինչպես հայտնում են ՄԿ-ի թղթակիցները, «Գորբաչով-Հիմնադրամը» հաստատել է այդ ցուցակը մամուլի համար, իսկ «ՌԻԱ Նովոստի»-ն, «Իզվեստիա»-ն, ՎԳՏՐԿ-ն, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն եւ մի շարք այլ ԶԼՄ-ներ դրանում ներառված չեն։
Ըստ տեղեկությունների՝ հավատարմագրում չի տրվել նաեւ ամերիկյան ABC News-ին։
Հիշեցնենք, որ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 31-ի գիշերը՝ ծանր եւ տեւական հիվանդությունից հետո։
