Կան միլիո­նավոր «հիմնավոր» պատճառներ, թե ինչու են մարդիկ «անջատված կուլ տալիս» օրական հարյու­րավոր վերնագրեր և «առաջին տողեր»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետև­որդներ աղոթում են ուտելուց առաջ և, մասնավորապես, շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իր բարիքների համար: Մենք, օրինակ, ստում ենք՝ «ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգևս իւր»: Ուշադրություն դարձրեք՝ խաղաղու­թյամբ: Բայց արդյո՞ք կենտրոնացում չի պահանջում ցան­կացած գործ՝ ճաշ պատրաստելը, աման լվանալը, ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը: Էլ չասած մասնագի­տական պարտականությունների մասին: Կարծում եմ՝ այս և բազմաթիվ այլ դեպքերում միայն կենտրոնա­նալով կարող ես կյանքից բավականություն ստանալ: Ի՞նչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գոր­ծի վրա: Իհարկե, տարբեր «արտաքին» և «ներքին» հանգամանքներ: Բայց այսօր՝ հատկապես համացանցը: Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը: Շատերը չեն կարողանում ապրել 5 կամ 10 րոպե «կապից դուրս»՝ երևի մտա­ծելով, թե ինչ-որ կարևոր բան են բաց թողնում: Հաճախ այդ «կարևոր բանը» որևէ աղջկա՝ սրճարա­նում արված նկարն է, որով նա տեղեկացնում է աշ­խարհին, թե ինչ պիցցա է այս պահին ուտում, կամ, ինչպես հաճախ իմ դեպքում է լինում, տեղեկանալ, թե ով և ինչպես է այս անգամ ինձ խայթել ֆեյսբուքում կամ aгavot.am կայքում: Իհարկե, հիմարու­թյուն է իմ կողմից նման մեկնաբանություններ կար­դալը, և ապուշության գագաթնակետն է դրանց պատասխանելը: Բայց խոստովանեմ՝ պատահում է, որ երկուսն էլ անում եմ:   Սրճարանի պիցցայի նկարը տեսնելը և խայթոցնե­րին ծանոթանալը հավասարաչափ «հիմնավոր» պատճառներ են օրական 30-40 անգամ համացանց մտնելու համար՝ տանը, աշխատանքի տեղը, տրանսպորտում, սրճարանում, ընկերների հետ շփվելիս և նույնիսկ զուգարանում: Իհարկե, կան միլիո­նավոր այլ «հիմնավոր» պատճառներ՝ թե ինչու են մարդիկ «անջատված կուլ տալիս» օրական հարյու­րավոր վերնագրեր և «առաջին տողեր», հաճախ դրանց մասին հապճեպ դատողություններ անում:   Ի՞նչ անել: Միանգամից հրաժարվել այդ «թմրան­յութից» ՝ դժվար է: Բայց կան նաև փորձված միջոց­ներ: Նախ՝ ֆիքսել, թե օրական քանի ժամ ես դու անցկացնում ֆեյսբուքում՝ ճիշտ ծխած գլանակները հաշվառելու նման: Երկրորդ՝ ամեն օր որոշակի ժա­մի վերցնել որևէ գիրք կամ թերթ ու գոնե 5 րոպե դանդաղ, իմաստի մեջ խորանալով կարդալ այդ տեքստը: Ուշադրության այդ «մարզանքն» այսօր գրեթե հերոսության է հավասար»:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am