ՔԿՀ աշխատակիցը սպառնում է
Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի՝ բողոքի ակցիա անցկացնողներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում են: «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ տարածքը հատուկ պահպանվող օբյեկտ է եւ թույլ չեն տալու իրականացնել բողոքի ակցիան: «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը մոտենալով հիմնարկի դիմաց ակցիա անցկացնողներին հորդորեց չաղմկել եւ չխանգարել ՔԿՀ աշխատանքը, հակառակ դեպքում սպառնաց դիմել ոստիկաններին: Ի աջակցություն Գևորգ Սաֆարյանի և մյուս քաղբանտարկյալների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքում մեկնարկել է մեկօրյա ակցիան: Մարդիկ գիշերելու են այնտեղ եւ իրենց հետ անհրաժեշտ ապրանքներ են վերցրել:
