Աբովյան քաղաքի ակումբներից մեկում տղամարդը ապակյա բաժակով հարվածել է մի կնոջ դեմքի
Հուլիսի 28-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել Աբովյանի հիվանդանոցից այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել դեմքի շրջանում վնասվածքներ ստացած մի կին: Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ինչպես Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կինը հայտնել էր, որ դեմքի վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանությունը ստացել է օպերատիվ տվյալներ, որ նշված օրը քաղաքի ակումբներից մեկում իր դեմքին ապակյա բաժակով հարվածել է մի տղամարդ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:
