Ձեր համարժեք պատասխանը հետեւյալն է՝ գնացեք գրողի ծոցը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Դիմադրություն» շարժման նպատակն Արցախի հայաթափման, Արցախի հանձնման գործընթացը կանխելն է եղել, եւ սեպտեմբերի 2-ին նախատեսված հանրահավաքը հանրության բազմաթիվ շերտերին ընդդիմադիր շարժման մեջ ընդգրկելու նպատակ ունի՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ իրենք առերեսվեցին մի իրավիճակի հետ, երբ հանրության մեծամասնությունը դեռեւս չի եկել այն գիտակցմանը, որ պետք է դուրս գալ փողոց, պահանջել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

«Սակայն մենք ունեցանք նաեւ շատ լուրջ հաջողություններ։ Արձանագրենք այս փաստը, եթե Դիմադրության շարժումը չլիներ, վաղուց Արցախը հանձնված կլիներ, վաղուց հայությունը վերջնականապես դուրս եկած կլիներ այնտեղից։ Եվ «Դիմադրություն» շարժումն է, որ խախտել է ժամանակացույցը, եւ հիմա էլ՝ ներկա պահին էլ, վտանգ են տեսնում «Դիմադրություն» շարժումից»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։ Մինասյանը կարծում է, որ Փաշինյանին հեռացնելու հարցում իրենք դեռեւս չեն հաջողել, քանի որ իշխանությունն իր մանիպուլյացիաներով հասարակության զգալի հատվածին հավատացրել է, թե ընդդիմության պայքարը հանուն իշխանության է։


«Այնուամենայնիվ, մեզ դեռ չի հաջողվել հանրության մոտ ձեւավորել այն լիարժեք պատկերացումը, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Եվ մարդկանց մոտ, մանիպուլյացիայի ազդեցության տակ՝ շատ-շատերի մոտ, որոնք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը տանում է երկիրը կործանման, նրանք սա տեսնում են որպես իշխանության համար պայքար»,- շեշտեց Մինասյանը։

ԱԺ պատգամավորը նշեց, որ հասարակությունը, քաղաքացիներն իրենք պետք է ընդդիմության առաջ իրենց պահանջները դնեն, պահանջեն փոխել ընդդիմության դեմքերին, իրենց օրակարգով առաջ գնալ եւ այլն։ Մինասյանը Հայաստանի ներկա իշխանությունների հեռացումը կարեւորագույն ու առաջնահերթ հարց է համարում՝ նշելով, որ վերջիններս պետականության հետ առերեսվող ոչ մի հատկանիշ չունեն, ավելին՝ մարդկային զրո հատկանիշներով են սկսել հանդես գալ։

Մեր հարցին, թե շուտով խորհրդարանի նիստերն են մեկնարկելու, ի՞նչ օրակարգով են գնալու իրենք Ազգային ժողով, ասաց․ «Աշնանային նստաշրջանը, ինչպես որեւէ այլ նստաշրջան, եթե մեր անվտանգության հարցի օրակարգը չի սպասարկում, իմաստը ո՞րն է գնալու։ Նախ արձանագրենք շատ կարեւոր մի բան, Դուք տեսեք` այս ամառային շրջանում Ալեն Սիմոնյանի, խորհրդարանական մեծամասնության բառապաշարը, որն օգտագործվում է խորհրդարանական ընդդիմության հասցեին, որն օգտագործվում է պատգամավորի հասցեին։ Եվ դա հնչում է այն մարդու շուրթերից, ով պետք է կոչված լիներ ապահովելու համերաշխություն»։

Հարցին, թե ԱԺ նստաշրջանին խորհրդարանական ընդդիմության մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կա՞, թե՞ ոչ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց գործողությունները համարժեք են լինելու քաղաքական մեծամասնության գործողություններին։ Պատգամավորը նկատեց, որ Արցախի կամ Հայաստանի անվտանգության վերաբերյալ իրենց նախաձեռնություններն անտեսվել են խորհրդարանական մեծամասնության կողմից, ու եթե այդպես պետք է շարունակվի, ապա իրենք միայն մի համարժեք պատասխան ունեն նման քաղաքականությանը։

«Երբ որ իրենք խուսափում են, փորձում են մանիպուլյացիաների միջոցով շեղել հարցը, այդ դեպքում մենք ասում ենք՝ ձեզ համարժեք պատասխանը հետեւյալն է․ գնացեք գրողի ծոցը։ Սա է մեր պատասխանը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am