Նիկոլը 2000-ական դրամներ է բաժանում (video)
Փաշինյանին անհանգստացնում է շինհրապարակներում գծանշումների ժապավենների վիճակը: Այս հարցի մասին նա բարձրացրեց Կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում:
«Էդ ժապավենն ի՞նչ արժե, շինարարական ընկերություններին ասեք՝ եթե փող չունեն, որ նորն առնեն, հինգ տարվա օգտագործածի փոխարեն թող գան կառավարություն մենք տանք էդ մի քանի հազար դրամը, գնան առնեն»,-ասաց Փաշինյանը:
Սրանից հետո որտեղով որ անցնեմ ու տեսնեմ էդ ժապավեններից չկա, կիջնեմ, քարիտիցս 2000 դրամ կկանխիկացնեմ, կտամ , որ գնեն, կամ էլ մեքենայում դրանցից առնենք, պահենք, որ իջնենք փաթաթենք, գնանք, ասաց նա։
