Հայտնաբերել են Hammer մակնիշի ավտոմեքենան, որով սպանություն կատարող կասկածյալը հեռացել էր սպանության վայրից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` փետրվարի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Վանաձորի քննչական բաժնի քննիչների հետ Վանաձոր –Ալավերդի ավտոճանապարհին հայտնաբերել են Hammer մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն հայտնաբերվել է` 2000 թ.-ին Վահագնի գյուղում Կախյանների ընտանիքի 7 անդամների անուններով կառուցված հուշաղբյուրի մոտ:
