Թայվանի զինված ուժերը կրակ են բացել չինական դրոնների վրա
Թայվանի զինված ուժերը Չինական անօդաչուների վրա կրակ են բացել Kinmen արշիպելագի մոտ, հայտնում է կղզու պաշտպանության նախարարությունը:
Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի Պաշտպանության բանակային հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Ցզինմենյա Չժան Ժունշունը:
Թայվանի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել մարտական փամփուշտներով եւ ազդանշանային հրթիռներ արձակել, որից հետո դրոնները հեռացել են:
