Մահացել է «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը
Այսօր մահացել է «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ծնվել է 1939թ.-ին։ 1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։ Աշխատանքային գործունեություն. 1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում` որպես չափագիտական լաբորատորիայի պետ, 1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում, 1997–2000թթ.-ին զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը, 2000թ.-ից առ այսօր «Աքիլեսե» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է, 2010 թվականի սեպտեմբերի 15-ից Բյուրոյի խորհրդի անդամ է։
