Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի հետ կապված նոր շոու է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին «Հրապարակին» հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում: Թեեւ բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռեւս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։

2016 թվականի սեպտեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր տալիս, նա դոլարային միլիոնատեր էր, ինչպես ՀՀ վարչապետներից շատերը: Նա եւ կինը հայտարարագրել էին մոտ 5 մլն դոլար, մոտավորապես այնքան, որքան հայտարարեցին, որ Աբրահամյանների ընտանիքը վերջերս է ստացել Մոնումենտի հայտնի դղյակի վաճառքից:


Շքեղ առանձնատներ, բիզնեսներ, անգամ ավտոմեքենա Հովիկ Աբրահամյանը չէր հայտարարագրել, թեեւ նրան պատկանող գույքի, հողերի, դղյակների մասին լեգենդներ էին շրջում: Հեղափոխությունից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Սա հայտնի «Ավազահատիկ» ընկերության գործն էր, որով, դատախազության տվյալներով, դեռ 2008-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք արհեստական խոչընդոտներ էին դրել՝ բաժնեմաս պահանջելով: Սա թալանչիներին պատասխանատվության կանչելու շոուի սկիզբն էր: Այս գործը մինչ օրս քննվում է: Հովիկ Աբրահամյանն այս մեղադրանքն ակնհայտ կեղծ համարեց ու կապեց իր կողմից մամուլում հնչեցված քննադատության հետ:

Բայց չխորանալով մեղադրանքի հիմքերում, ՀՀ քաղաքացիներն իրենց վերդիկտն արդեն կայացրել էին՝ արժանի է պատժի, քանի որ նրանց համար Աբրահամյանը նախեւառաջ ահռելի հարստության տեր է, ուստիեւ՝ պատժվելու ենթակա:

Այդ դատավճիռը հանրությունը կայացրել էր դեռ մինչեւ 2020 թվականը, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը դեռ չէր ընդունվել: Աբրահամյանին պատժելու պահանջն այնքան մեծ էր, որ մի քաղաքացի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ասաց․ «Մկին բռնեք», ինչին Նիկոլն արձագանքեց. «Տո մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու»։ Բայց լուրեր էին հասնում, որ ԱԺ ընտրություններից առաջ Հովիկ Աբրահամյանն ու նրա մարդիկ աջակցում են ՔՊ-ին, եւ ՔՊ-ն լիուլի օգտվում է նրանց ռեսուրսներից: Թեեւ արտաքուստ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանին էր աջակցում, եւ այս հողի վրա Աբրահամյանի ու խնամու՝ Գագիկ Ծառուկյանի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել, Աբրահամյաններն արդյունքում խանգարեցին ԲՀԿ-ին՝ շատ ձայներ ստանալ Արարատում:

Սա էր թերեւս պատճառը, որ իրավապահները չէին շտապում նախկին օլիգարխին ունեզրկել, եւ իշխանությունը բարեհաճ էր նրա նկատմամբ: Նույնիսկ թույլ տվեցին, որ կալանքից արագորեն հանի ու շտապ՝ 15 օրում վաճառի Մոնումենտի՝ ԱԺ շենքի նմանությամբ կառուցված առանձնատունը: Թեեւ չար լեզուներն ասում էին, որ վաճառքը ձեւական է՝ բռնագրավումից փրկելու նպատակով արված։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց համարվող այդ դղյակը կալանքից հանելու պահանջով Աբրահամյանի ընտանիքն անցյալ տարի էր դիմել դատարան, ինչը բավարարվել էր: Գործարքը հնարավոր էր դարձել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, առանց սպասելու բողոքարկման արդյունքներին, կադաստրի կոմիտեին տեղեկանք էր տվել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա որեւէ սահմանափակում չկա։ Սա հարուցեց դատախազության զայրույթը։

Այժմ քննիչին հեռացրել են վարույթից: Դրանով զբաղվում են ԱԱԾ քննիչները: Իսկ ի՞նչ եղավ դատախազության բողոքը:

Դատախազության՝ հանրության հետ կապերի վարչությունից պատասխանում են. «Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, որից դեռ լուր չունենք»: Այնուամենայնիվ, դատախազությունը կրկին կալանքի տակ է առել Մոնումենտի տունը, մինչեւ դատական գործընթացի ավարտը: Ի՞նչ եղավ 5 մլն դոլարի հետ, արդյո՞ք այս գումարը վերադարձվելու է պետությանը: Մեր տվյալներով, գումարը դեռ ամբողջությամբ Աբրահամյաններին չի տրվել: «Պայմանագիր կա, որ պետք է որոշակի ժամկետում վճարումը կատարվի, բայց այդ պայմանագիրը դեռ ընթացքի մեջ է: Գործարքը դեռեւս պայմանագրային վիճակի մեջ է»,- հայտնեց Աբրահամյանին մոտ աղբյուրը:

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթները համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը չցանկացավ հարցերի պատասխանել՝ հորդորելով հետեւել դատախազության պաշտոնական լրահոսին: Թերեւս պաշտոնական հաղորդագրությունը երկար սպասել չի տա՝ բարեհաճ վերաբերմունքն Աբրահամյանի հանդեպ ավարտվել է, վերեւում կրկին տրամադրություն է փոխվել:

Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, հնարավո՞ր է, որ առաջիկայում դատախազությունը մտնի դատարան՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի բռնագանձման պահանջով, եւ ի՞նչ գույքի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 2019-ին քրեական գործ էր հարուցվել նաեւ Աբրահամյանին պատկանող 15 հողատարածքների վերաբերյալ։ Դրանք, ըստ քննչականի, Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարները եւ աճուրդային հանձնաժողովների անդամները, առանց աճուրդ կազմակերպելու, կեղծ փաստաթղթերով վաճառել էին Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ մերձավորներին:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը չի հերքում ու չի հաստատում նախապատրաստվող բռնագանձումների մասին մեր տեղեկությունները: Նա ասում է, որ դատախազությունը չի հրապարակում ուսումնասիրվող գույքի ցանկը: «Բռնագանձման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ, մինչեւ azdarar.am-ում ծանուցագրի հրապարակումը, որեւէ տեղեկություն դրանով անցնող անձանց, գույքերի վերաբերյալ չի հայտնվում: Այս փուլում դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ: Կոնկրետ անձանց վերաբերյալ նման տեղեկատվություն չի հրապարակվում»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասում է, որ իրենց դեռ չեն տեղեկացրել նման գործընթացի մասին: «Մենք կարող ենք տեղյակ չլինել»:

Տրամաբանությունն այն է, որ ուսումնասիրության փուլում տեղեկատվության հրապարակումը կարող է անձանց դրդել գույքերի «օրինականացմանը» կամ թաքցմանն ուղղված գործողությունների: Ընթացակարգն այնպիսին է, որ անձինք պաշտոնապես ծանուցվում են ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու հնարավորության մասին եւ դրանից հետո կարող են իրենց հակափաստարկները, ապացույցները ներկայացնել դատախազություն: Եթե անձն ապացուցում է, որ իր հակափաստարկներն իրոք հիմնավոր են, հնարավոր է վերանայվեն որոշումները: Օրենքը հնարավորություն է ընձեռում անձին՝ գույքի մեծ մասը պետությանը թողնել, մի մասը՝ առավելագույնը՝ 25 տոկոսը, պահելով իրեն: «Ազդարար» համակարգում ծանուցումը հենց այդ նպատակով է իրականացվում: Անձինք գալիս են, նյութերին ծանոթանում եւ որոշում՝ կամովին տա՞լ գույքը պետությանը՝ ¼ մասը պահպանելով, թե՞ պայքարել՝ պաշտպանելով իրենց գույքի տիրապետման իրավունքը:

Թեեւ ապօրինի գույքի հետ կապված գործընթացը դատախազությունը հնարավորինս գաղտնի է անցկացնում, Հովիկ Աբրահամյանի դեպքում կոնֆիդենցիալությունը խախտվել է: Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետին հայտնի է դարձել, որ շուտով իր գույքի հետ կապված գործընթաց են սկսելու, եւ նա վրդովված է այս անշնորհակալ պահվածքի առիթով: Բայց Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու 20 եւ ավելի տարվա փորձը Հովիկ Աբրահամյանին պետք է հուշեր, որ նա երախտագիտության զգացում ոչ մեկի հանդեպ չունի եւ միշտ գործում է անձնական շահերից ելնելով։ Եթե այս պահին իրեն պետք է, որ «ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չպլստա», նա գնում է «թալանչիներին պատժելու» նոր շոու սարքելու ուղղությամբ, ուստի նախկին վարչապետը պետք է որոշի՝ երկարատեւ պայքարի՞ է գնում, թե՞ կամովին զիջում է՝ իր անաշխատ գույքն ու բիզնեսները հանձնելով իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am