Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկել
Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում տեղի է ունեցել դեպի Հայաստան էլեկտրահաղորդման գծի հանդիսավոր բացումը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Խերիս-Մեղրի 90 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գիծը կարող է Հայաստան արտահանել 400 կիլովատտ իրանական էլեկտրաէներգիա։
Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ:
