«Սասնա ծռերի» ու «Իգլայի» գործեր. «բարիքներ» իշխանության համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մեկնարկել է «Իգլայի» գործով կալանավորվածների դատական առաջին նիստը: «Սու՛տ է, ինձ հետ կապ չունի», պատասխանելով «Ազատության» հարցին՝ ընդունու՞մ եք արդյոք ձեզ ներկայացված մեղադրանքները, նման հայտարարություն է արել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ավելի քան 4 ամիս անազատության մեջ գտնվող Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջանառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռքբերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում: Երեկ դատարանի դահլիճում նա նաև վստահեցրել է, թե` «շուտով հանրությունն ամեն ինչ կիմանա»: Սամվել Բաբայանից բացի, «Իգլայի» ձեռք բերմանն ու փողերի լվացմանն առնչվող գործով մեղադրվում է ևս 6 անձ: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի հետ միասին կալանավորվել է նաև նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, մեղադրյալների թվում է նաև Արմեն Պողոսյանը: Փողերի լվացման գործով անցնող Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը կալանավորված չեն: Ի դեպ, մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը ևս դատարանում նշել է, թե չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը, այն որակելով «սարքոցի, շինոցի»: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին՝ նրան դրդելով ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր: Երեկ մեկնարկած դատական նիստի ընթացքում, երբ նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հստակեցնում էր Սամվել Բաբայանի ինքնությունը, հարցը, թե նա ի՞նչ ազգություն ունի և ո՞ր երկրի քաղաքացի է, հարուցեց Բաբայանի քմծիծաղը: Դատավորը պարզաբանեց՝ ընդհանուր հարցեր են, և նեղսրտել պետք չէ: Անդրադառնալով արդեն նախկինում Բաբայանի ունեցած դատվածությանը, դատավորը փորձեց ճշտել՝ արդյո՞ք Սամվել Բաբայանը ներմամբ է ազատվել: Հիշեցնենք՝ 2000թ. ԼՂ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Արկադի Ղուկասյանը նրան ներում էր շնորհել: Դատարանի դահլիճում Սամվել Բաբայանը չընդունեց, թե իրեն ներում է շնորհվել, շեշտելով՝ բանտից դուրս է եկել հիվանդության պատճառով, իսկ թե ինչ են ձևակերպել, «դա արդեն իրենց խնդիրն է»: Երեկվա նիստին գործով անցնող բոլոր 7 մեղադրյալների ինքնությունը պարզելուց ու հստակեցնելուց հետո դատավորը հետաձգեց դատական նիստը մեղադրյալներից Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի բացակայության պատճառով: Արձակուրդային շրջանում փաստաբանների ներկայությունն ապահովելու համար հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին: Դա հարուցեց Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի վրդովմունքը: Մասնավորապես, երբ դատավորը փորձում էր կարգավորել փաստաբանների հետ կապված հարցը, Սամվել Բաբայանը զայրացած հայտարարեց․ «Կամերում մենք նստած սպասում ենք, դուք դրսում գտնվողների հետ եք պարզում, թե դատական նիստը նրանց երբ է ձեռք տալիս: Բա մեզ երբ է ձեռք տալիս, դա չե՞ք ուզում իմանալ: Անմեղ մարդուն գցել եք կամերը, 4 ամիս է պահում եք, դեռ մի հատ էլ հարցնում եք՝ երբ եք ուզում դատ անել»: Հայաստանում զուգահեռաբար ընթացող այս երկու ուշագրավ դատավարությունները, մեկը` անցյալ հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռերի» 18 անդամների գործով և Սամվել Բաբայանի մասնակցությամբ` «Իգլայի» գործով կալանավորվածների դատական նիստերը պատկերավոր ասած` ի ցույց են դնում այն ահռելի տարբերությունը, որն արտացոլվում է հասարակական մակարդակում առկա ուշադրության տեսանկյունից: Առաջինի դեպքում կա հզոր քարոզչական ֆոն, ու կարևոր էլ չէ, թե ում միջամտությամբ` ներսի, դրսի, իրենց «ընդդիմադիր» համարողների, թե իշխանությունների: Փաստը մնում է փաստ` «Սասնա ծռերի» քայլն անցյալ տարի հուլիսին հերոսացնելու, ապա նրանց դատավարությունը ֆարսի վերածելու փորձերն ուղղորդված են: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն էլ մեկ տարի առաջ տեղի ունեցածի առնչությամբ որոշել է հնարավորինս մեղմ կեցվածք դրսևորել: Փոխարենը` «ուժի» դիրքերից շարունակում են հանդես գալ «Սասնա ծռերն»` իրենց համակիրներով, թե երկրի ներսում, թե երկրից դուրս գտնվողների կողմից համապատասխան քարոզչություն իրականացնելով և մեկ տարի առաջ տեղի ունեցած ծանր հանցագործության հեղինակներին ազգային «հերոսներ» ներկայացնելու ուղղությամբ: Ձեռնտու՞ է սա իշխանությանը... Միանշանակ կարելի պնդել` այո: Ստեղծված իրավիճակում որոշ քաղաքական խմբեր, ակտիվիստներ ու իրավապաշտպաններ իշխանության կողմից ցանկացած պահի կարող են հարկ եղած դեպքում ներկայացվել որպես բռնության, «զինված ապստամբության» կողմնակիցներ և արևմտյան արժեքներից կիլոմետրերով հեռու գտնվողներ: Դա փաստ է: Ստեղծված իրավիճակում իշխանությունը նաև իր ներսում կարող է որոշումներ կայացնել, ինչպես և կայացրեց անցյալ տարի ՊՊԾ գնդի գրավումից հետո, սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանի մասնակցությամբ` «Իգլայի» գործով կալանավորվածների դատավարությանը, ապա այստեղ չկա այն նույն մթնոլորտը, լարվածությունը, ինչը առաջինի դեպքում: Թերևս, սա այն դեպքն է, երբ թե «մեղադրյալները», թե «մեղադրողները» գիտեն իրականությունը և «պղտոր ջրում ձուկ որսալու» կարիք առանձնապես երկու կողմն էլ չունեն: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am