Աշխարհն այսօրվանից ապառիկ է ապրում
Երկիր մոլորակի բնակչությունն օգոստոսի 2-ին հաղթահարել Է վերականգնվող պաշարների թուլատրելի օգտագործման ամենամյա սահմանը, ինչի մասին ասված է Global Footprint Network գիտական կենտրոնի հետազոտության մեջ: Դրանում ասված է, որ օգոստոսի 2-ին աշխարհը սպառեց այն ծավալի վերականգնվող պաշարներ, որոնք մոլորակը կարող Է վերարտադրել մեկ տարում: Այսպիսով, տարվա մնացած մասը Երկրի բնակչությունն այդ պաշարները կսպառի «ապառիկ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Բնապահպանական պարտքի համաշխարհային օրն այն ժամկետն Է, երբ մարդկության բնական պաշարների ամենամյա պահանջը գերազանցում Է այն քանակությունը, որը երկիրը կարող Է վերարտադրել մի ամբողջ տարվա ընթացքում: Այս տարի Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը համընկել Է օգոստոսի 2-ին»,- ասված է գիտահետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ: Ըստ որում մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երկրի բնակչությունն սկսել է պաշարները ծախսել ավելի արագ, քան նախկինում, եւ թույլատրելի օգտագործման սահմանն ամեն տարի ավելի ու ավելի է մոտենում տարվա սկզբին: Օրինակ՝ անցյալ տարի մարդկությունն սկսել Էր «պարտքով» ապրել օգոստոսի 3-ից, 2015 թվականին՝ օգոստոսի 4-ից, իսկ 10 տարի առաջ օրը համընկել էր օգոստոսի 15-ին: Գիտնականները նշում են, որ «պաշարների գերածախսը» հանգեցնում Է անտառների անհետացման, երաշտի, խմելու ջրի պակասի, հողերի էրոզիայի, կենսաբազմազանության կորստի եւ մթնոլորտում ածխաթթվական գազի պարունակության ավելացման», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
