ՊԵԿ-ի շենքը աճուրդի կհանեն, փոխարենը կտան ՊՆ-ի նախկին շենքը

 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Կառավարությունն այս տարվա մայիսի 5-ին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող 19.1 հա ընդհանուր մակերեսով հողամասը եւ 23,616.9 քառ. մետր մակերեսով շենքերը եւ շինությունները, որոնք հայտնի են որպես պաշտպանության նախարարության նախկին շենքեր՝ 07-053-0156-0013 կադաստրային ծածկագրով եւ 1 մլրդ 384 մլն 765 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից եւ ամրացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։ Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում պետք է կազմակերպվեր գույքի ընդունման-հանձնման գործընթացը։


Նշենք, որ ներկայում ՊԵԿ-ը տեղակայված է Խորենացու փողոցում գտնվող շենքում, որտեղ նստում է ՊԵԿ ղեկավարությունը, հիմնականում՝ հարկային բլոկը եւ աշխատակազմը, եւ Իսակովի 10 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված է Արարատյան մաքսատուն-վարչությունը, եւ որտեղ նստում է մաքսային ոլորտը համակարգող տեղակալը, ում աթոռն այս պահին թափուր է, ու մաքսայինի մյուս վարչությունները։ ՊԵԿ-ը վարչական շենքեր ունի նաեւ Երեւանի այլ տարածքներում։


Որոշման մեջ նշված է, որ գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի մայիսի 1-ը, պետք է ապահովվի սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։ Այսինքն՝ մինչեւ 2027 թվականը պետք է ՊԵԿ-ը դուրս գա Խորենացու փողոցի, Իսակովի պողոտայի եւ մյուս վարչական շրջաններում տեղակայված շենքերից եւ տեղափոխվի Պռոշյան՝ ՊՆ նախկին վարչական շենք։ Այս աշխատանքները տեւելու են 4 տարուց ավելի։

ՊԵԿ-ից մեզ ասացին, որ այս պահին արդեն սկսվել են որոշման հանձնարարականով նախատեսված աշխատանքները։ Հետաքրքրվեցինք՝ արդեն հայտնի՞ է, թե որքան գումար է նախատեսվելու ՊՆ-ի նախկին շենքի նորոգման եւ այնտեղ տեղափոխման համար, քանզի ՊՆ նախկին շենքը, թափուր մնալով, ամբողջությամբ քայքայվել է, եւ շատ մեծ ծախսեր են պահանջվելու այն օգտագործման պիտանի դարձնելու համար։ ՊԵԿ-ից ասացին հետեւյալը․ «Ֆինանսավորման հարցը դարձյալ քննարկումների փուլում է, կարող է ե՛ւ բյուջեից լինի, ե՛ւ դրամաշնորհային տարբերակի հնարավորություն ունենանք։ Հիմա առայժմ նախագծային աշխատանքներն են տարվում, որից հետո նոր պարզ կդառնա անհրաժեշտ բյուջեն»։

ՊԵԿ-ից հայտնում են նաեւ, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքերը հետ են հանձնելու Պետգույքի կառավարման կոմիտեին, այսինքն՝ վարձակալության գումարները չեն մուծելու պետությանը։ Բացի այդ՝ այս շենքերը, գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում, հետո կարող են իրացվել տարբեր բիզնես-նպատակներով։ Այսինքն՝ Պետգույքի կառավարման կոմիտեն կարող է բարձր գներով աճուրդի հանել ներկայում ՊԵԿ-ի կողմից օգտագործվող այս շենքերը, որոնք հետո մասնավորը կարող է ձեռք բերել ու դարձնել, ասենք, հերթական հյուրանոցը։

Հիշեցնենք, որ նույնկերպ աճուրդի հանվեց ու վաճառվեց նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը, որը պետք է դարձնեին հյուրանոց, սակայն մինչ օրս այդ շենքն այդպես էլ դատարկ է մնացել եւ դանդաղորեն քայքայվում է, ինչպես բոլոր չբնակեցված ու չօգտագործվող շենքերի հետ է լինում։

 

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am