Նոր հոդվածով կարող են անգամ Շեքսպիրի ստեղծագործությունները բեմադրելը համարել հանցանք կամ այն երգերը, որտեղ թուրքի մահն են երազում հայերը

Հրապարակ օրաթերթը գրում է․  Բոլորը հիշում են «ՎԵՏՕ» շարժման երկարատեւ պայքարը Սորոսի գրասենյակի դեմ: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը դարձել էր ՎԵՏՕ-ի թիրախը, այնպես, որ անգամ գրասենյակի տնօրեն փոխեցին։ Պարզվում է, հին Քրեական օրենսգրքով իշխանությունները զրկված էին նման դրսեւորումների դեմ պայքարի գործիքներից, իսկ նոր օրենսգրքով դա բավականին հեշտացել է։

Օրինակ, Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածը, որը կոչվում է «Ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը» եւ նախատեսում է տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում, իսկ 226․2 հոդվածը՝ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, որը մինչեւ 1-3 տարի ազատազրկում է նախատեսում, հենց նման դեպքերի համար է գրված։

Ի դեպ, «ՎԵՏՕ»-ի ակցիաների դեմ Սորոսի գրասենյակը մոտ երեսուն անգամ դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել՝ օրենսգրքում չկար համապատասխան հոդված: Փաստաբան Վահե Եփիկյանը կարծում է, որ այս իշխանությունների համար մարդուն քաղաքական հետապնդումների ենթարկելը սովորական մի բան է։ «Ինչո՞ւ են նոր կետեր մտցնում Քրեական օրենսգրքում՝ Նարեկ Մալյանի դեմ գործեր հարուցելու համար: Կարող են ուղղակի նրան մեղադրել ծառահատման կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կատարելու համար, ի՞նչ կարիք կա չարչարվել, նոր օրենքներ մշակել»,- ասում է փաստաբանը: «Մենք գոնե վերջին չորս տարվա ընթացքում հասկացել ենք, որ ունենք բավականին «զարգացած» քրեադատավարական ինստիտուտ, առ այն, որ յուրաքանչյուր հոդվածով մարդկանց կարող են քրեական հետապնդման ենթարկել եւ անել այն, ինչ ցանկանում են: «Ժողովրդավարության բաստիոնն» իրականում Նիկոլ Փաշինյանի քաղբանտարկյալների հավաքատեղին է դարձել»,- եզրափակեց Եփիկյանը:

Նկատենք, որ 226.2 հոդվածով կարող են անգամ Շեքսպիրի ստեղծագործությունները բեմադրելը համարել հանցանք կամ այն երգերը, որտեղ թուրքի մահն են երազում հայերը: Սա նոր Հայաստանն է, որտեղ անհնարինը հնարավոր է դառնում:

 

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am