Ուկրաինական զորքերն ուժեղացնում են Զապորոժիեի ԱԷԿ-ի հրետանային գնդակոծությունները
Ուկրաինական զորքերն ուժեղացնում են Զապորոժիեի ԱԷԿ-ի հրետանային գնդակոծությունները, անցած ժամում արձակվել է եւս վեց արկ, հայտնել է Էներգոդար քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Անցած ժամերի ընթացքում Դնեպրի հակառակ ափից Ուկրաինայի ԶՈՒ պատժիչ գործողությունների արդյունքում արձակվել է ևս 6 հրետանային արկ։ Ընթացիկ օրվա ընթացքում արդեն 10 հրետանային հարված է գրանցվել ԱԷԿ-ի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
