Լուկաշենկոն Շոլցին եւ Մակրոնին լակոտ է անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին լակոտ է անվանել։ Այս մասին հանրապետության ղեկավարն ասել է լրագրողների հետ հարցազրույցում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Շոլցը լակոտ է, ով քաղաքականությունից ոչինչ չի հասկանում եւ չի ուզում հասկանալ: Նրանք լակոտներ են, հասկանո՞ւմ եք: Մանր մարդիկ: Այդպես չի կարելի, այդպես չի լինում»,- ընդգծել է Լուկաշենկոն։
