Փոփոխություններ «Գառնի» և «Զվարթնոց» մուտքի համար

«Գառնի» և «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի թանկացմանը առնչվող  ԶԼՄ  հրապարակումների  առիթով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  ս. թ. օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանվել է  500  ՀՀ  դրամ, օտարերկրացիների  համար` 1500  ՀՀ  դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100  ՀՀ  դրամ: Այլևս չի գործում  գիշերային գեղարվեստական լուսավորությամբ  Գառնին  տեսնելու  համար սահմանված  1500  դրամ սակագինը  (տոմսի  արժեքը` 500  ՀՀ  դրամ է): «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության  տոմսի արժեքը  ՀՀ քաղաքացիների  համար սահմանվել է` 300, օտարերկրացիների  համար` 1300,  մինչև 18 տարեկան երեխաների  համար` 100  ՀՀ  դրամ: «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում  հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000,  իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության  համար` 4000  ՀՀ  դրամ: Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի  տոմսային տնտեսությունը:  Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը  ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000,  իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100  ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500,  օտար լեզվով  էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում  արտոնություններ է սահմանել  մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների  մասնակիցների համար: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am