«Իսկանդեր»-ի ուղիղ հարվածով սպանվել է ավելի քան 200 ուկրաինացի զինծառայող
Ռուս զինվորականներն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային կայարանում ոչնչացրել են ուկրաինական ռազմական գնացք, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող «Չապլինո» երկաթուղային կայարանում «Իսկանդեր» հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի պահեստազորի ավելի քան 200 զինծառայող և տասը միավոր զինտեխնիկա, որոնք ուղևորվում էին դեպի Դոնբասում մարտական գոտի»,- ասվում է հաղորդագրությունում։
