Հնարավո՞ր է կանգնեցնել զիջումների թափանիվը

«Փաստ» օրաթերթը գրում է․ 2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր հայկական կողմի դրությունը անընդհատ բարդանում է։ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանին է պարտադրվում այդ փաստաթղթում տեղ գտած դրույթների ադրբեջանական մեկնաբանության իրագործումը։ Օրինակ՝ հրադադարի հաստատումից մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը այդպես էլ չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, այն է՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։

Ավելին՝ Ադրբեջանը իր համար յուրաքանչյուր պատեհ պահի խախտում է հրադադարի ռեժիմը և նոր տարածքներ բռնազավթում այն պարագայում, երբ հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց այս իրողությունը չի խանգարում, որ առաջ մղվեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն Ադրբեջանին ձեռնտու դրույթները, այն էլ խեղաթյուրված տարբերակով։ Օրինակ՝ փաստաթղթի 6-րդ կետում նշվում է, որ, կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը չի հաստատվել, բայց Ադրբեջանի պահանջով Լաչինի միջանցքն ընդգրկող հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Բերձորը, Աղավնոն և Սուսը, հայաթափվել են ու հանձնվում են հակառակորդին։

Այս պարագայում Հայաստանի ԱԽ քարտուղարը միայն հայտարարում է, թե Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, միևնույն ժամանակ հայկական կողմը առաջ է շարժվում ադրբեջանական պահանջներին համապատասխան, և մի քանի օր անց էլ Հայաստանի ԱԽ քարտուղարը Բրյուսելում հերթական հանդիպումն է ունենում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մյուս խնդիրն այն է, որ հայկական կողմը դեռևս չի կառուցել Լաչինի միջանցքին փոխարինող նոր երթուղու իր հատվածը։ Այնինչ, Հայաստանը պետք է պատրաստ լիներ դեպքերի նման զարգացման, որ ոչ մի դեպքում չտուժեր Հայաստանի ու Արցախի անխափան հաղորդակցությունը։ Պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շտապում պահանջներ ներկայացնելու հարցում։ Պատասխանը շատ պարզ է. Բաքուն, տեսնելով, որ ՀՀ իշխանությունները անընդհատ տեղի են տալիս և հակված են լուռումունջ կատարել ադրբեջանական կողմի ոչ լեգիտիմ պահանջները, ավելացնում է իր կողմից պարտադրվող պայմանները։ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու գործարկմամբ Բաքուն հասնում է նրան, որ Հայաստանը Արցախին կապող երթուղու երկայնքով բնակեցված հայկական բնակավայրեր չլինեն, որպեսզի հետագայում ավելի դյուրին լինի իր համար փակել միջանցքը, անցակետ տեղադրել, ինչու չէ՝ նաև Հայաստանի և Արցախի միջև ընկած հատվածում, այսինքն՝ Բերձորում, Աղավնոյում և Սուսում ադրբեջանցիներին բնակեցնել։

Դրա համար էլ հայերին կոչ էին անում հեռանալիս չվառել տները։ Բայց արդեն պետք է կանխատեսել, որ իր այս նպատակին հասնելուց հետո ադրբեջանական կողմի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Արցախի ՊԲ-ն պետք է լուծարվի, որպեսզի դրանով փորձեն նաև Արցախից մնացած հատվածի վրա աստիճանաբար իրենց վերահսկողությունը հաստատել, պայմաններ ստեղծել, որ մարդիկ հեռանան, մյուս կողմից էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացվի և այդպես շարունակ։ Ներկա զարգացումների շարունակության դեպքում չպետք է բացառել նաև, որ ՀՀ իշխանությունները շատ շուտով կարող են տեղի տալ նաև ադրբեջանական այլ հավակնություններին, այդ թվում՝ ՀՀ տարածքների նկատմամբ։ Մյուս կողմից էլ՝ թուրք պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող լրացուցիչ ճնշումը։

Կարծես թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերածվել է ադրբեջանական պահանջներն իրագործելու պրոցեսի։ Կարճ ասած՝ տեսանելի է միայն այն, որ հակառակորդը հերթով հասնում է իր նպատակներին, իսկ հայկական կողմը միշտ կորցնում և զիջում է։ Ուստի Հայաստանի կողմից կատարվող զիջումների թափանիվը կանգնեցնելու ելքն այն է, որ ՀՀ իշխանությունները բախվեն լուրջ հանրային դիմադրության և ուղղակի ի վիճակի չլինեն հակառակորդի պահանջներն իրականություն դարձնել։

Եվ այս ֆոնին պատահական չէ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Հայաստանի իշխանություններն արդարանում են, թե Սփյուռքի ու ծայրահեղականների ճնշման տակ են, սակայն թող պատրվակների հետևում չթաքնվեն, քանի որ վստահության քվե են ստացել, իսկ Սփյուռքի միայն մի փոքր հատվածն է ընդդիմանում։ Փաստորեն այս ամենը նշանակում է, որ եթե հանրությունը ցույց չտա, որ ՀՀ գործող իշխանությունները վստահություն չունեն, իսկ Սփյուռքն էլ միահամուռ կերպով և կոշտ միջոցներ ներառող քայլերով չընդդիմանա, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին անվերջ զիջումներ է պարտադրելու՝ մանավանդ որ քպականներին միայն իրենց աթոռը պահելն է հետաքրքիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am