Աշխարհաքաղաքական տեղաշարժերի տուրբուլենտությունը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն 6 ամսից ավելի է, ինչ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում։ Եթե այս տարվա փետրվարին՝ այդ գործողությունների մեկնարկին, մեկնաբանություններ էին հնչում, թե պատերազմը երկար չի տևելու, մեկ կամ մեկուկես ամսից այն կդադարի, ապա հիմա արդեն այնպիսի կարծիքներ են շրջանառվում, որ հակամարտությունը շատ երկար է ձգվելու։ Համենայն դեպս, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ մակարդակում մեծ փոփոխություններ են առաջ բերել, որն ավելի ցայտուն արտահայտվում է հենց Եվրոպայում։

Խնդիրն այն է, որ կոնֆլիկտը միայն Ռուսաստանով ու Ուկրաինայով չի սահմանափակվում, այն ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի և Ռուսաստանի միջև հակասությունների արդյունք է։ Ակտիվ միջազգային վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընթանում են ազդեցության գոտիներն ընդլայնելու համար պայքարով։ Եվ որոշ վերլուծաբաններ այսպիսի իրավիճակն անգամ համեմատում են սառը պատերազմի իրողությունների հետ, երբ առճակատումն ընթանում է միմյանց հակադիր երկու բլոկների միջև։ Մի կողմում դիտարկվում է Արևմուտքի ռազմաքաղաքական բլոկը ու նրան հարող երկրները, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, Չինաստանը և նրանց աջակցող պետությունները։ Ընթացող աշխարհաքաղաքական տեղաշարժերը գնահատվում են նաև միաբևեռից դեպի բազմաբևեռ աշխարհակարգի անցման համատեքստում։

Ռազմական գործողություններին զուգահեռ տեղի է ունենում նաև տնտեսական առճակատում։ Արևմուտքի կողմից կոշտ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նկատմամբ՝ նպատակ ունենալով Մոսկվային կտրել արևմտյան ֆինանսական շուկաներից և տեխնոլոգիաներից։ Բայց, քանի որ Ռուսաստանը Եվրոպային հումք, մասնավորապես էներգակիրներ մատակարարող հիմնական երկրներից է, ապա այդ մատակարարումների կրճատումը և խափանումը լուրջ ճգնաժամի է հանգեցրել։ Նախ՝ տեղի է ունենում մատակարարման շղթաների փոփոխություն։ Ռուսաստանը փորձում է իր մատակարարումները վերապրոֆիլավորել ասիական երկրների, մասնավորապես Չինաստանի, Հնդկաստանի ուղղությամբ, իսկ եվրոպական երկրները ձգտում են ռուսական հումքին՝ մասնավորապես գազին և նավթին այլընտրանքներ գտնել։

Ըստ այդմ, առավել արտահայտված է էներգետիկ ճգնաժամի խորացումը, որի հետևանքով կտրուկ բարձրացել են նավթի ու գազի գները։ Եվրոպական պետությունների տնտեսությունները լուրջ դժվարությունների առաջ են կանգնած։ Էներգիայի գների և մատակարարման սահմանափակումների պատճառով հատկապես մռայլ է ԵՄ տնտեսության համար շարժիչ ուժ հանդիսացող Գերմանիայի տնտեսության հեռանկարները, որը մեծ կախվածություն ունի ռուսական գազի մատակարարումներից։ Դրան գումարվել է նաև պարենային ճգնաժամը, քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան առանցքային տեղ են զբաղեցնում պարենի, հատկապես հացահատիկի մատակարարման համաշխարհային շուկայում։

Ռեկորդային գնաճն ու ինֆլ յացիան իրենց հերթին լրջորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն ընկել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային նվազագույն մակարդակի, եվրագոտում ռեցեսիայի ռիսկը ամենաբարձրն է գնահատվում։ Ուստի, այս պարագայում եվրոպական երկրներում աճում է հանրային դժգոհությունը։ Խոշոր քաղաքներում պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում, աշխատավորները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Եվ այս ֆոնին պատահական չէ, որ եվրոպական խոշոր տնտեսություններ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Իտալիան, կառավարությունները հրաժարական տվեցին։

Նմանատիպ հեռանկարների սպասումներ կան նաև եվրոպական այլ երկրներում՝ հատկապես ձմռանը, երբ կխորանա էներգետիկ ճգնաժամը։ Մյուս կողմից էլ՝ պատժամիջոցների պատճառով տնտեսական լուրջ խնդիրների է բախվում Ռուսաստանը։ Իսկ մի շարք զարգացող երկրներ էլ իրենց արտաքին պարտքը սպասարկելու խնդիր ունեն և կանգնած են դեֆոլտի շեմին։ Օրինակ՝ ամիսներ առաջ Շրի Լանկան դեֆոլտ հայտարարեց, իսկ դժգոհությունների խորացումն այդ երկրում իշխանափոխության հանգեցրեց։ Պետք է նկատի ունենալ, որ առկա պայմաններում մանավանդ խոցելի են դառնում փոքր պետությունները՝ հատկապես, եթե իշխանության ղեկին գտնվող մարդիկ ոչ կոմպետենտ են։ Եվ այս առումով պետք է դիտարկել հնարավոր ռիսկերը նաև Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը դեռևս պատերազմի հետ կապված ռիսկերը չհաղթահարած՝ նոր մարտահրավերների կարող է բախվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video) Ձեր անունն էլ տամ՝ 5 րոպեից կհայտնվեք КГБ-ի պադվալում. Սամվել Կարապետյանի պատասխանը՝ լրագրողին (video) Ինչու՞ Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը խոսեց ձեզ ունեզրկելու մասին. հարց՝ Սամվել Կարապետյանին (video) Գաղտնիք ասեմ՝ Նիկոլն արդեն 8 տարի է բոմժի կարգավիճակով է. Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անհանգստությանը (video) Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am