«Սասնա ծռերի» գործ. Մեղադրող դատախազը առարկեց
Այսօր «Սասնա ծռերի» 14 անդամների գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում փաստաբանները միջնորդեցին վերացնել երեք ամբաստանյալների՝ 10 ժամով դատական նիստից հեռացնելու սանկցիան:Մեղադրող դատախազը առարկեց փաստաբանների միջնորդությունը, խնդրեց դատարանին մերժել՝ նշելով, որ այն հիմնավորված չէ: Սակայն փաստաբան Դավիթ Գյուրջյանը հակադարձեց դատախազին՝ ասելով, որ գրավոր միջնորդության մեջ ամենայն մանրամասնությամբ ներկայացված են հիմնավորումները: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը և հայտարարեց 15 րոպե ընդմիջում: Մինչ այդ, նկատենք, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի համար դատարանի որոշմամբ ներգրավվեց հանրային պաշտպան, և դա դատարանի կողմից արվեց այն դեպքում, երբ Սմբատ Բարսեղյանը չէր ցանկանում ունենալ հանրային պաշտպան:
