Մշակույթի նախարարը պաշտպանել է օրենքի խախտումը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջի հետեւողական խախտման եւ այդ խախտումը մշակույթի նախարարի կողմից պաշտպանելու մասին 2017 թվականի հունիսի 29-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, չի պատասխանում ակումբի խորհրդի նախագահի տեղեկության հարցմանը:Հայտարարության հրապարակումից հետո թանգարանի տնօրենը բարեհաճեց պատասխանել հարցմանը, սակայն հարցված տեղեկությունները տրամադրեց ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակիորեն: Մասնավորաբար, փաստացի չի տրամադրել թանգարանային առարկաների ցանկը. (Հարցմամբ.-1. Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրինած թանգարանային բոլոր առարկաների անվանացանկը, նշելով, թե հարցմանը պատասխանելու դրությամբ որտեղ են գտնվում այդ առարկաներից յուրաքանչյուրը. ցուցադրություն թանգարանում, ցուցադրություն այլ վայրում, պահոց եւ այլն):Դրա փոխարեն թանգարանի տնօրենը պատասխանում գրել է. «...Ելնելով թանգարանում գործող ներքին կանոնակարգից՝ հավելյալ ամբողջական տեղեկություն իրավասու չենք ներկայացնելու: Ձեզ հետաքրքրող որեւէ նմուշի մասին տեղեկույթ պատրաստ ենք տրամադրել՝ Ձեր դիմումի դեպքում, որտեղ նշված լինի նմուշի անվանումը եւ տեղեկույթ ստանալու նպատակը»:Համարելով, որ այս պատասխանը եւ Հայաստանի պատմության թանգարանի ունեցվածքը քաղաքացիներից գաղտնի պահելը ակնհայտ ապօրինություն է, ինչը հակասում է գործող օրենսդրությանը եւ Հայաստանի ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններին, ակումբի խորհրդի նախագահը 2017 թ. հուլիսի 11-ին բողոք է հղել ՀՀ մշակույթի նախարարին: Նախարարը, սակայն, անկարող լինելով կամ չկարողանալով կարգի հրավիրել ՊՈԱԿ տնօրենին, պատասխանել է, թե տնօրենը հարցմանը պատասխանել է թանգարանի կանոնակարգին համապատասխան:Այնինչ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջը, ըստ որի պարտավոր էր հարցված եւ օրենսդրությամբ գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները տրամադրել հարցումը ներկայացնողին 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում՝ 30-օրյա ժամկետում: Թանգարանի տնօրինած թանգարանային առարկաների ցանկի տրամադրման մերժումը ակնհայտ ապօրինություն է, որը վերացնելու փոխարեն մշակութի նախարարը, փաստորեն, պաշտպանել է այն:          Մշակույթի նախարարը ապօրինության այս սատարմամբ այլ ճանապարհ չթողեց տեղեկություններն ստանալու համար, քան դատական ճանապարհը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է այս իրավազանցությունը, եւ տեղեկացնում, որ բոլոր ջանքերը գործադրելու է ՀՊ թանգարանի բոլոր ցուցանմուշների մասին պատշաճ տեղեկություններ ստանալու,  հրապարակելու եւ ՀՊԹ ՊՈԱԿ տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am