Վառելափայտով մեքենան հայտնաբերվել է Մարալիկում. հարուցվել է քրգործ

2017 թվականի հուլիսի 21-ին Մարալիկ քաղաքի Հ.Շահինյան փողոցում հայտնաբերվել և Շիրակի մարզի ոստիկանության Անիի բաժին է տեղափոխվել վառելափայտով բարձված բեռնատար ավտոմեքենա, որի վարորդ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Գ.Ա-ն ներկայացրել է 18.07.2017 թվականով թվագրված վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ փաստաթուղթ: Սույն դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում վարորդի և մի քանի այլ անձանց տրված բացատրություններից, ներկայացված ապրանքների մատակարարման հարկային հաշվի և դրամարկղային մուտքի օրդերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Կ.-ն 18.07.2017 թվականին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Լալվար անտառտնտեսություն» մասնաճյուղից գնել է կաղնի տեսակի վառելափայտ՝ Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի միջոցով բեռնատար ավտոմեքենայով Լոռու մարզի Վահագնի գյուղ տեղափոխելու համար: Սակայն վառելափայտով բարձված ավտոմեքենան, 18.07.2017 թվականին լրացված փաստաթղթերով, օրեր անց հայտնաբերվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Բացի դրանից պարզվել է, որ տվյալ ավտոմեքենայում բարձված է եղել ոչ միայն կաղնի, այլ նաև  բոխի տեսակի ծառից ստացված վառելափայտ: Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի համապատասխան հրամանի հիման վրա գնահատվել է սույն իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: ՀՀ դատախազություն

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am