Արտագաղթի հետևանքով հեռացավ ավելի ակտիվ և գործունյա բնակչությունը. ՄԱՀՀԻ զեկույց

Անկախությունից 26 տարի անց էլ Հայաստանը բախվում է արտագաղթի հիմնախնդրին: Չնայած անցել են դժվար ու ցրտաշունչ 90-ականները, սակայն հենց անկախության սկզբնամասում սկիզբ առած արտագաղթը ոչ միայն կանգ չի առնում, այլև սպառնում է վերածվելու ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգի, որը հարցականի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կենսունակության և կայուն զարգացման ընթացքը: Այսօր ՀՀ համար առավել վտանգավոր է մշտական միգրացիայի առկայությունը: Ընտանիքներով միգրացիան, ընդ որում մեկնողների մեծամասնութունը վերարտադրողական տարիքի, աշխատող երիտասարդներ են, բարդացնում է առանց այն էլ վատ իրավիճակում հայտնված բնակչության ժողովրդագրական պատկերը: Նվազող ծնելիության և աճող մահացության պայմաններում այն ավելի է արագացնում ՀՀ բնակչության ծերացումը և նպաստում թվաքանակի պակասելուն: Մյուս կողմից էլ ժամանակավոր աշխատանքային միգրացիան   թեև տարիների ընթացքում նպաստել է սոցիալական լարվածության մեղմացմանը և այդպես էլ լուծում չստացած բարձր գործազրկության պայմաններում հնարավորություն է ընձեռել դրսից ուղարկվող տրանսֆերտների օգնությամբ լուծելու բնակչության մոտ 20 տոկոսի կենսապահովման խնդիրները, սակայն այն ևս սպառվելու վրա է: Դա են վկայում նաև վերջին տարիներին նվազող դրամական փոխանցումների դինամիկան: Եթե 2013թ. բանկային փոխանցումների միջոցով Հայաստան է ներհոսել 2 մլրդ 302 մլն դոլար, ապա 2016թ. այդ ցուցանիշը նվազել է մինչև 1 մլրդ 650 մլն-ի: Անցնող 25 տարիների ընթացքում լուծում չստացավ կանոնակարգված աշխատանքային միգրացիայի կազմակերպումը: Այդպիսի վառ օրինակ է հանդիսանում այսօր զարգացած տնտեսության դարձած Հարավային Կորեան, որը անցյալ դարի 60- 70ական թթ. բախվում էր մասսայական միգրացիայի հիմնախնդրին: Սակայն պետության կողմից պայմանագրային հիմունքներով աշխատուժի արտահանման շնորհիվ Հվ. Կորեան ոչ միայն չդարձավ միայն աշխատուժ արտահանող երկիր, այլև դրսում աշխատելով, այնուհետև ստացած գիտելիքները իրենց երկրում կիրառելով Հվ. Կորեան դարձավ աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիական երկրներից մեկը: Իսկ Հայաստանում ուղարկվող տրանսֆերտները այդպես էլ չդարձան հավելյալ արժեք ստեղծող գործիք, այլ միայն նպաստեցին սպառողական հասարակության  և մոնոպոլիստական տնտեսության զարգացմանը: Իսկ պետական մակարդակով միգրացիայի կանխագերլման և կանոնակարգման վերաբերյալ մինչ օրս էլ բացակայում է հստակ քաղաքականությունը: Չնայած ընդունված տարատեսակ ծրագրերին և միջոցառումներին, նրանց արդյունքը որևէ էական ազդուցություն չի գործել ՀՀ միգրացիոն գործընթացների վրա, իսկ դա էլ ավելի է խորացնում և դժվարացնում դրանց հետագա լուծման ուղիները:  

  1. ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 19-ՐԴ ԴԱՐԻ 30-ԱԿԱՆ ԹԹ. – 20-ՐԴ ԴԱՐԻ 80-ԱԿԱՆ ԹԹ.
XVIII և XIXդդ. սահմանագծում արդի Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում էր Պարսկաստանիտիրապետության տակ, որը բացասաբար անդրադարձավ հայ բնակչության թվի և կազմիշարժընթացի վրա: Մինչև 1828թ. Արևելյան Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը միացվեցՌուսաստանին, որը դրական ազդեցություն ունեցավ հայ բնակչության համար։ Վերջինս ոչ միայնփրկվեց ֆիզիկական ոչնչացումից, այլև Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայեր ներգաղթեցին Արևելյան Հայաստան և հարակից տարածքներ՝ շոշափելիազդեցություն թողնելով հայերի թվի ավելացման ու տեսակարար կշռի բարձրացման վրա:  XIXդ. վերջերին և XXդ. սկզբին Անդրկովկասի խոշոր քաղաքներում, հատկապես Թիֆլիսում և Բաքվումգործող արդյունաբերական ձեռնարկություններն աշխատուժի մեծ կարիք ունեին: Այսհանգամանքը պայմանավորեց արտագնացության աշխուժացումն ու ծավալումը։Մասնավորապես Արևելյան Հայաստանի հյուսիսային և հարավարևելյան շրջաններից զգալիարտահոսք սկսվեց դեպի նշված քաղաքները։ Արևելյան Հայաստանի և ընդհանրապես ամբողջ հայության համար առանձնապես աղետաբերեղավ Առաջին աշխարհամարտը, որը հայ ժողովրդին մեծ տառապանքներ և մարդկային ունյութական հսկայական մեծ կորուստներ պատճառեց: 1920թ. Հայաստանը թալանված և ավերվածերկիր էր, որտեղ մոլեգնում էին սովն ու համաճարակը: Եվ չնայած երկիրը հեղեղված էր Եղեռնիցհրաշքով փրկված հարյուր հազարավոր գաղթականներով` 1913թ. Հայաստանի բնակչությանթիվը (1 մլնվերականգնվեց միայն 1930թ.: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը և 70-ամյա դրական ընթացքը հնարավորություն ընձեռեցին աշխարհով մեկ սփռված հայությանը 20-60-ական թթ. վերադառնալև բնակություն հաստատել Խորհրդային Հայաստանում։ Սփյուռքահայերի հայրենադարձությանըզուգընթաց, 60-80-ական թթ. նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապեսԱդրբեջանի և Վրաստանի հայաշատ բնակավայրերից, սկիզբ առավ հայերի հոսքը դեպիՀայաստան, ընդ որում՝ ներգաղթողների մեծ մասը երիտասարդ և աշխատունակ մարդիկ էին: Աշխարհասփյուռ հայության մի մասի ներգաղթի և բնական աճի բարձր տեմպերը նպաստեցին նրան, որ 1959-1979թթ. Հայաստանի բնակչությունն ավելացել է 1,7 անգամ` 1.763.048-իցհասնելով 3.037.873 մարդու: Ի տարբերություն զարգացման նախորդ փուլի` ներքին տեղաշարժերը դարձան հիմնական ևգերակշռող Խորհրդային Հայաստանում: Քաղաքների աճը և արդյունաբերության բուռնզարգացումը աշխատուժի մեծ կարիք ունեին: Քանի որ արդյունաբերական ձեռնարկություններըկենտրոնացված էին հիմնականում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ուստիհանրապետության այլ շրջաններից սկսվեց բնակչության արտահոսք դեպի նշված կենտրոնները: Չնայած հետագայում արդյունաբերության աշխարհագրությունն ընդլայնվեց, և որոշ չափովկրճատվեց արտահոսքը, սակայն բավական մեծ էին գյուղական բնակչության արտահոսքիչափերը, ընդ որում՝ հեռանում էին հիմնականում երիտասարդները, ինչը բացասաբար էրանդրադառնում ինչպես գյուղերի սոցիալ–տնտեսական զարգացման վրա, այնպես էլսահմանափակվում էին գյուղական բնակչության վերարտադրության հնարավորությունները: 1980-ական թթ. ՀՀ–ում նկատվող սոցիալ–տնտեսական պայմանների դժվարություններին ևլճացմանը զուգընթաց, ներգաղթը զգալիորեն կրճատվեց, սակայն ավելացավ մեկնողներիտեսակարար կշիռը, որի արդյունքում 1980-88թ. միգրացիայի բացասական հաշվեկշիռը կազմեց114.800 մարդ։ Այդ տեղաշարժերը կրում էին ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտականբնույթ: Տեղաշարժերի ակտիվացման պատճառներից կարելի է համարել նաև այն, որ 1987թ. հանրապետության աշխատունակ բնակչության մոտ 20%-ը զբաղված չէր հանրայինարտադրության մեջ: Դա բացատրվում էր այն հանգամանքով, որ 1979թ. նկատմամբ 1989թ. 25-39 տարեկան մարդկանց թիվն ավելացել էր 7,5%-ով, որը հավելյալ ծանրաբեռնվածություն էրստեղծել հանրապետության աշխատաշուկայում, և սոցիալ–տնտեսական իրավիճակիվատթարացումը դրդում էր նրանց աշխատանք փնտրել հանրապետության սահմաններից դուրս: Տեղաշարժերի վրա բացասական ազդեցություն թողեց այն հանգամանքը, որ 1988թ. դեկտեմբերյան աղետից հետո անօթևան մնացած մոտ 200 հազ. մարդ տեղափոխվեցինԽորհրդային Միության նախկին հանրապետություններ, մասնավորապես՝ Ռուսաստան։ Ընդորում՝ մեկնողների 20%-ը այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Չկարողանալով զսպել արցախահայության օրեցօր ծավալվող ազատագրական պայքարը` Ադրբեջանի իշխանությունները որդեգրեցին հայերի ջարդի՝ իրենց ավանդականքաղաքականությունը, որի հետևանքով Ադրբեջանի ամբողջ հայ բնակչությունը` մոտ 350 հազ. մարդ, բռնի տեղահանվեցին և հիմնականում ապաստանեցին Հայաստանում։ Միևնույնժամանակ, Հայաստանից արտագաղթեցին 160 հազ. ադրբեջանցի: Պետք է նշել, որ ներգաղթիարդյունքում Հայաստանը որոշակի ժամանակահատվածում ունեցավ բնակչությանմեխանիկական աճ` միգրացիոն դրական հաշվեկշռի արդյունքում: Նշենք, որ բռնագաղթածներիմոտ 50%-ն անաշխատունակ, խնամքի կարիք ունեցող մարդիկ էին։ Առանձնապես մեծ էրկանանց թիվը` շուրջ 56%: Հատկանշական է, որ եթե Հայաստան ներգաղթած հայերի մոտ 80%-ը քաղաքաբնակ էր, ապա գյուղաբնակ էր հեռացած ադրբեջանցիների 90%-ը: Բնականաբար, ներգաղթած հայ բնակչությունը չէր կարող լիարժեք փոխարինել Հայաստանից հեռացածադրբեջանցիներին, ինչի հետևանքով հանրապետությունում սրվեցին ու խորացանարտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխման ու արդյունավետ օգտագործման, բնակչության զբաղվածության բնագավառում գոյություն ունեցող հակասությունները: Չլուծվեցիննաև նրանց բնակարանային խնդիրները Ի լրումն Ադրբեջանից հեռացած հայ փախստականների` 1991թ. Աբխազիայից 6 հազ. հայեր ևսստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստանել Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, 1988-1991թթ. Հայաստանն ընդունեց 420 հազ. հայ փախստականների: Խորհրդային համակարգի փլուզման, Արցախի ազատագրական շարժման, Սպիտակի աղետալիերկրաշարժի հետևանքով ստեղծված անկայուն քաղաքական և սոցիալ–տնտեսական իրավիճակըխթանեց 1991թ. սկսած ՀՀ մշտական բնակչության արտագաղթի ակտիվացմանը, ինչը դեռևսզանգվածային բնույթ չէր կրում: Մեկնողների մեջ մեծ թիվ էին կազմում բարձր որակավորումունեցող մասնագետները, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև ապագայի նկատմամբ թերահավատ մարդիկ:  
  1. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 1992-1994ԹԹ. ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՈՒ ԿԱԶՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ
1992-1994թթ. ՀՀ բնակչության տեղաշարժերը, սոցիալ–տնտեսական (տնտեսությանվերափոխում, շրջափակում, նախկին ժողովրդատնտեսական համակարգի փլուզում, որպես դրահետևանք՝ զանգվածային գործազրկություն, էներգետիկ ճգնաժամ, կենսամակարդակի շեշտակիանկում) և քաղաքական (ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանիսահմանամերձ շրջաններում) գործոններով պայմանավորված, ընդունեցին զանգվածային բնույթ: Այս փուլում մեկնողների և ժամանողների ճշգրիտ թիվը որոշելը բավական դժվար էր, քանի որմեկնողների մեծ մասը դուրս չէր գրվում հաշվառումից: Զանգվածային արտագաղթի հետևանքովժամանակավոր կամ մշտական հեռացածների միակ, սակայն ոչ բավարար աղբյուր էին մնումքաղաքացիական ավիացիայի վարչության տվյալները, ըստ որոնց՝ 1992-1994թթ. հանրապետության միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել էր մոտ 494,5 հազ. մարդ։ Պետքէ նշել, սակայն, որ արտագաղթողների որոշակի մասը մեկնում էր ավտոտրանսպորտով և Երևան–Թբիլիսի գործող երկաթգծով, սակայն նրանց թիվը չէր հաշվարկվում: Մեկնողների մեջ մեծ թիվէին կազմում Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականները: Ինչ վերաբերում է արտագաղթի ուղղություններին, ապա մեկնողների գերակշիռ մասը` 90%-ը, ընտրում էր նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, առանձնապես՝Ռուսաստանը, իսկ 10%-ը` հիմնականում ԱՄՆ–ը, Իսրայելը, Հունաստանը և այլն։ Հայաստանիցմեկնողների մեջ գերակշռում էին միայնակները` 55%, իսկ ընտանիքներով մեկնողների թիվը 45% էր: Միայնակ մեկնողների մեծ մասը արական սեռի վերարտադրողական և աշխատունակ տարիքինեկայացուցիչներ էին: Ինչպես ցույց տվեց 1993-94թթ. Հայաստանի բնակչությանսեռատարիքային կազմի վերլուծությունը, զանգվածային արտագաղթի հետևանքով 25-44 տարեկան կանայք մոտ 11%-ով ավելի էին տղամարդկանցից: Զանգվածային արտագաղթիհետևանքով, 1993-1994թթ. հանրապետությունում գրանցվեց ծնունդների աննախադեպ անկում` 28%, բնական աճը նվազեց 41%-ով։Զանգվածային արտագաղթին զուգընթաց` Հայաստանումակտիվ կերպով ընթանում էին ներհանրապետական տեղաշարժեր, որոնք ունեին իրենցշարժառիթներն ու առանձնահատկությունները. Ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանին սահմանակից ՀՀ մարզերի (Տավուշ, Սյունիք) և Լեռնային Ղարաբաղի բնակիչները` մոտ 117 հազ. մարդ, ստիպված էին տեղափոխվելհանրապետության այլ մարզեր, ընդ որում՝ նրանց մի մասը հրադադարից հետո վերադարձավնախկին բնակավայրերը, իսկ մյուս մասը կամ մնաց նոր բնակության վայրում, կամարտագաղթեց: Տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զանգվածային գործազրկությունը ստիպեցնախկին քաղաքաբնակների որոշ մասին վերադառնալ իրենց հայրենի գյուղերը` զբաղվելուհողագործությամբ կամ անասնապահությամբ: Սակայն քաղաքից գյուղ այս տեղաշարժերը 1995թ. հետո, ըստ էության, դադարեցին: Բնակչության ներհանրապետական տեղաշարժերի մյուստարատեսակը հանրապետության համեմատաբար նոսր բնակեցված լեռնային և նախալեռնայինշրջաններից, ինչպես նաև աղետի գոտու բնակավայրերից տեղի ունեցած արտահոսքն էր, որիարդյունքում 90-100 հազ. մարդ տեղափոխվեցին առանց այն էլ խիտ բնակեցված մայրաքաղաքու Արարատյան դաշտի բնակավայրեր։  
  1. 1995-2001ԹԹ. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ և ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ
1995թ. զանգվածային արտագաղթը սկսեց նվազել, որը պայմանավորված էր քաղաքական ևմասամբ սոցիալ–կենցաղային խնդիրների բարելավմամբ: Որոշակիորեն փոխվեց նաևարտագաղթի բնույթը. այն սկսեց կրել զուտ տնտեսական բնույթ, և մեկնողները հիմնականումգնում էին արտագնա աշխատանքի: 1995թ.–ի տվյալներով Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերից ևԵրևանից մեկնողների միջին թիվը գրեթե 2 անգամ ավելի էր հանրապետության մյուս մարզերիմիջինից: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախկինում այդ մարզերում էրկենտրոնացված հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը։ Նրանցանգործությունը, ինչպես նաև մեծ չափերի հասնող գործազրկությունը ստիպում էր հատկապեսքաղաքների` Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ալավերդու, Աբովյանիբնակիչներին բռնել արտագաղթի ճանապարհը: 1996թ. համեմատ 1997թ. հանրապետության մարզերից մեկնողների թիվը զգալիորեն ավելանումէ, ընդ որում՝ ամենամեծ աճը գրանցվել էր Երևանում` 2,4, Արմավիրում՝ 2,1 և Արարատում՝ 2,6 անգամ, որի հետևանքով նախորդ տարվա համեմատ միգրացիայի բացասական հաշվեկշիռըմեծանում է 23%-ով: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ եթե առաջ արտագաղթիհիմնական նպատակը դրսում աշխատելն էր և Հայաստանում մնացած ընտանիքներինապահովելը, ապա արտերկրում հիմնական աշխատանք և գոյության այլ միջոցներ գտնելով՝ընտանիքներին տանում են իրենց մոտ: Ակնհայտ է, որ այս հարցում կարևոր գործոն էինհանդիսացել սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավման ոչ բավարար բարձր տեմպերը, հասարակությունում ձևավորված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, իրադրությանարագ շտկման հույսի կորուստը և այլ հանգամանքներ: Հանրապետության մարզերի բնակչության տեղաշարժերի վերլուծությունը նաև  ցույց տվեց, որ1995թ. համեմատ 1997թ. արտագաղթի բնույթում տեղի են ունեցել որակականփոփոխություններ: Եթե 1992-1994թթ. հանրապետության գյուղական բնակավայրերիցարտահոսքն այնքան էլ մեծ չէր, ապա 1997թ. այն զգալիորեն ավելացավ: 1998թ. համեմատ` 2001թ. հանրապետության միգրացիայի բացասական հաշվեկշիռն աճում է 1,8 անգամ, որն առավելապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ զգալիորեն նվազել էրՀայաստան վերադարձողների և ընդհակառակն` աճել մեկնողների թիվը: Ընդհանուր առմամբ, 1995թ. համեմատ 2001թ. Հայաստանի Հանրապետություն վերադարձողների թիվը կրճատվել էր 2 անգամ: 1998-2001թթ. մարզերի բնակչության արտագաղթի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշվածժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է մինչև 16 տարեկան մեկնողների թիվը, իսկդա վկայում է, որ արտաքին միգրացիոն հոսքերը ձևավորող գործոնների շարքում սկսում ենգերակայել ընտանիքների վերամիավորման նպատակով կատարվող տեղաշարժերը, ինչիարդյունքում էմիգրացիոն հոսքերում գերակշռում են ոչ թե ժամանակավոր արտագնաաշխատանքի, այլ մշտական աշխատանքի մեկնողները (ներառյալ` կանայք և անչափահասերեխաները): Նշենք, որ միայն 2000-2001թթ. Հայաստանից միգրացիայի բացասական ցուցանիշը կազմեց 117 հազ. մարդ: 1992-1994թթ. հետո միգրացիայի այդպիսի մեծացումը պայմանավորված էր հատկապես 1998թ. ռուսական ռուբլու արժեզրկմամբ, որի հետևանքով ռուբլին արժեզրկվեց մոտ 5 անգամ: Արդյունքում կտրուկ նվազեցին դեպի Հայաստան եկող տրանսֆերտները, և ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների մեծ մասը Հայաստանից տարան իրենց ընտանիքներին, ընդ որում անվերադարձ: Այսպիսով, Հայաստանի անկախության առաջին տասնամյակը կարելի է համարել զանգվածային ներհոսքի և արտահոսքի ժամանակաշրջան: 2001թ. մարդամարը ցույց տվեց, որ 1989թ. համեմատ ՀՀ մշտական և առկա բնակչությունը պակասել էր համապատասխանաբար 13 և 24 տոկոսով, կամ թվային արտահայտությամբ 586.454 կամ 947.260 մարդով: Զանգվածային արտագաղթի հետևանքով այդ տասնամյա ժամանակաշրջանում մեծ փոփոխությունների ենթարկվեց ՀՀ բնակչության թիվը, սեռատարիքային կազմը, բնակչության բնական վերարտադրությունը, ինչպես նաև ժողովրդագրական այլ չափորոշիչներ: Մյուս կողմից արտակարգ իրողություններով պայմանավորված այս արտահոսքը հանդիսացավ տվյալ ժամանակահատվածի համար  իրավիճակի շտկման կարևոր գործոններից մեկը: Ապոհովվելով ֆինանսական միջոցների նշանակալի ներհոսք, հնարավորություն էր ընձեռել մեղմել առկա սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամային իրավիճակը: Այն նաև կանխել էր լուրջ սոցիալական ցնցումները և թուլացրել էր սոցիալական լարվածության աստիճանը: Մյուս կողմից, զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանից հեռացավ ավելի ակտիվ և գործունյա հատվածը, նրանց մեծ մասը օտարվեց Հայաստանի ներքին խնդիրներից, որն էլ պատճառ հանդիսացավ Հայաստանի արդի քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերին բնորոշ բացասական երևույթների արմատավորմանը: Հետագա տասնամյակներում դա ազդեց ինչպես ընտրախախտումների, այնպես էլ կոռուպցիայի և հովանավորչության լայն տարածման, անառողջ տնտեսական մրցակցության և մենաշնորհների առաջացման գործում: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am