Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (պատմական հայկական Երզնկա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի խոսքով՝ պետությունը եկեղեցու սեփականության իրավունքը տրամադրել է 16 գյուղացիների: «Այժմ եկեղեցի գնալու, աղոթելու համար ոչ թե պետությունից, այլ սեփականատերերից պետք է թույլտվություն ստանանք», – նշել է Դաղջըն: Էրզինջանի Քամահ շրջանի Դողանքյոյ (Թորթան) գյուղում գտնվող վանական համալիրը 2005թ. «Դողանքյոյի եկեղեցի» անվամբ ներառվել էր հատուկ պահպանվող տարածքների ցանկում: Ավելի ուշ Սուրբ Տրդատը գանձախույզների հարձակումների թիրախ էր դարձել: 2017թ. մայիսի 23-ին վանական համալիրը պաշտոնապես սեփականության էր տրվել Յուսուֆ Դյունդար, Մեհմեթ Դյունդար և Ռըզա Դեմիրբաշ անվամբ երեք գյուղացիների: Վերջիններիս մահից հետո էլ Սուրբ Տրդատը, փաստորեն, դարձել էլ նրանց 16 ժառանգների համատեղ սեփականությունը: Փաստի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Ազիզ Դաղջըն հիշեցրել է, որ եկեղեցին չի կարող սեփականաշնորհվել որևէ անհատի կողմից: Համաձայն եկեղեցական հիմնադրամների մասին օրենքի՝ եկեղեցին փոքրամասնություններին պետք է պատկանի. «Եթե հայերը որևէ միություն կամ հիմնադրամ ստեղծեն, այն ժամանակ կարող են ձեռք բերել եկեղեցու սեփականության իրավունքը: Եթե միայն մեկ հայ մնա ու նա էլ մեռնի, այն ժամանակ այդ մարդիկ կարող են սեփականաշնորհել եկեղեցին: Բայց, ինչպես տեսնում ենք, մենք՝ հայերս, այստեղ ենք, իսկ եկեղեցին ուրիշներին է տրվել»: Դաղջըն հավելել է, որ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիները ենթակա են պատրիարքարանին, հետևաբար դրանք չեն կարող սեփականաշնորհվել որևէ մեկի կողմից: Իսկ սեփականաշնորհվելու դեպքում, ըստ Սասունի հայերի միության նախագահի, խախտվում են Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի և Լոզանի պայմանագրի դրույթները:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am