Ո՞վ է փոխարինելու Հռիփսիմե Առաքելյանին.Հրապարակ
Հրապարակը գրում է.Երեկ հայտնի դարձավ, որ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանն արձակուրդից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու, քանի որ մենեջերի և PR պատասխանատուի աշխատանքի հրավեր է ստացել հորդանանյան հեղինակավոր կազմակերպություններից մեկում: Դժվար է ասել՝ սա է Հռիփսիմե Առաքելյանի ազատման պատճառը, թե վարչապետի խոսնակ Արամ Արարատյանի հետ ունեցած լարված հարաբերությունները: «Հրապարակը» ավելի վաղ հայտնել էր, որ Արամ Արա¬րատյանը և Հռիփսիմե Առաքելյանը առի¬թը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար, իսկ վարչապետը հոգնել է այս վեճերից եւ սպառնացել, որ երկուսին էլ կազատի աշխատանքից: Մեզ հայտնի է դարձել, թե ով է փոխարինելու Հռիփսիմե Առաքելյանին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: Առաջիկայում այդ պաշտոնին կնշանակվի Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նա ավելի վաղ աշխատել է ԱԺ-ի, ֆինանսների նախարարության լրատվականներում:
