Հայտնի է կրակի դադարեցման օրը
Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին` կեսգիշերին:
Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Վերջինս մեջբերում է փաստաթուղթը, որը համաձայեցվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև:
Հեռուստաընկերության տվյալներով, ռուս-ամերիկյան համաձայնագրում նշվում է, որ կրակի դադարեցումը ուժի մեջ է մտնում փետրվարի 27-ին: Դրանից բացի նշվում է, որ պայմանավորվածությունը բացառում է ահաբեկչական խմբավորումներին` «Իսլամական պետութունը» և «Ջաբհաթ ալ Նուսրան»: