Արցախի ճանաչումը կնշանակի հակառակվել մեր ծրագրին

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման շրջանակներում այսօր` օգոստոսի 23-ին, տեղի է ունենալու հանրահավաք, եւ Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ։ Նիստի ժամանակ անկախության ակունքներում գտնվող քաղաքական գործիչները վերահաստատելու են 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթները: Ըստ Ղազարյանի մտահղացման, այս նիստով եւ հանրահավաքով սկսվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը, որն ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` նրա հրաժարականով:
ԳԽ նիստը կազմակերպելու համար ԳԽ մի խումբ պատգամավորներ անցած շաբաթ մի քանի հանդիպում-քննարկում են անցկացրել:


Հավաքներից մեկին մասնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ, թերթի տեղեկություններով, առաջարկել է խորհրդանշական նիստի ժամանակ օրակարգ բերել Արցախի ճանաչման հարցը: Երբ ներկաները զարմացել են, ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի առաջարկն է։ Ուշագրավ է, որ անգամ պատերազմի օրերին այս իշխանություններն ականջալուր չեղան բազմաթիվ հորդորներին եւ Արցախի ճանաչման հարցն օրակարգ չբերեցին։ Կան կասկածներ, որ Փաշինյանը սրանով փորձում է Պուտին-Ալիեւի հետ առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ իր համար մանեւրի դաշտ ապահովել` ցույց տալով, թե իր հեռացումից հետո ովքեր կարող են գալ իշխանության: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Մոսկվան հատկապես վերջին շրջանում զայրացած է ՀՀ իշխանությունների վրա՝ Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունների պատճառով։ Փաշինյանը թերեւս կօգտագործի այս նախաձեռնությունը՝ մատնացույց անելով Երեւանում ծլարձակած այս նոր նախաձեռնությունը, որն էքստրեմիստական քայլերի է հակված եւ կարող է մի կողմ նետել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ պատրաստ են ՌԴ ազդեցության գոտում հայտնված Արցախի անկախության հարց բարձրացնել եւ այլն։

Հրապարակը զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ։

- Անկախության ճանաչման առաջարկն իմը չէ, ես ընդամենը աշխատանքային մեզ ներկայացված փաստաթղթից հետեւություններ եմ արել եւ, այո, ասել, որ եղեք ազնիվ, ձեր գրածից կարելի է եզրահանգել, որ պահանջում եք Արցախի անկախություն, դա է բխում, եւ, ուրեմն, այդպես էլ գրեք։


- Իսկ ի՞նչ փաստաթուղթ էր, ո՞նց էր դա բխում։

- Դե, որ կարդում էինք այդ փաստաթուղթը, դրան էր հանգեցնում, այդ պատճառով էլ ասացի՝ եկեք ավելի համարձակ գրեք, որ պահանջում եք Արցախի անկախությունը ․․․ Դե, կոնկրետ անգիր չեմ հիշում, բայց կային ձեւակերպումներ, որ այդ մտքին են հանգեցնում։

- Նախապե՞ս էիք ստացել այդ փաստաթուղթը, ծանոթացել, նոր ներկայացել։

- Ոչ, տեղում։

- Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ էիք, ի՞նքն է Ձեզ հուշել, կարծեմ՝ հավաքին ասել եք, որ Փաշինյանի տեսակետն է։

- Ես վարչապետի հետ չեմ քննարկել, ես՝ որպես պարտաճանաչ մարդ, գնացի Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի հերթական նիստին եւ ընկա դրա մեջ։ Պարզվեց` հանդիպումը նախաձեռնել է Էդգար Ղազարյանը, ինչը ես շատ վատ ընդունեցի, որովհետեւ ո՛չ մանդատ ունի, ո՛չ լիազորություն․․․ ինչի՞ պիտի վարչապետի հետ քննարկեմ։ Ես կարդացի հայտարարության տեքստը, ասացի՝ ուղիղ գրեք, որ իշխանություններից պահանջում եք Արցախի ճանաչում, ոնց որ ընդդիմադիրներին եմ ասում, որ ասում եք՝ սա սենց ա, նա ընենց չի, դե ուղիղ ասեք՝ ճանաչեք Արցախի անկախությունը, թող մարդիկ կողմնորոշվեն, որպեսզի մեր եւ իրենց միջեւ տեսակետներն ընդգծված տարբերվեն, լղոզված ձեւակերպումներով պետք չէ ասել, ուղիղ է պետք ասել։

- Բայց ներկա պահին պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, դիվանագիտությունն էլ նրա համար է, որ ամեն բան ուղիղ չասի, մանեւրի դաշտ ունենա, հատկապես հիմա՝ այս փխրուն ժամանակներում, դուք կարծում եք, որ այդ մասին ուղիղ պահանջ դնելը մեր շահերի՞ց է բխում։

- Բայց այդ մոտեցումն ազնիվ չէ, որովհետեւ շահարկում են: Եթե չեն շահարկում, ապա ուղիղ տեքստով պետք է պահանջեն իշխանություններից Արցախի ճանաչում։ Եթե իրականում պահանջում են, որպեսզի իշխանությունները պահանջեն Արցախի ճանաչում, իսկ իշխանություններն էլ չեն բավարարում ընդդիմադիրների պահանջը, վերջիններս արդեն այդ հարցով դիմում են ժողովրդին։

- Ե՞վ։

- Դե, այդ դեպքում ժողովուրդն է պահանջում, եւ Հովիկ Աղազարյանը գնում է իր գործերով, Էդգար Ղազարյանը ճանաչում է Արցախի՛ անկախությունը, ցույցեր-մույցեր, Ստամբուլ, սաղ հարցերը լուծում է ու իշխանություններին ուղարկում է պատմության աղբանոց։

- Դուք ռիսկերի վրա թքա՞ծ ունեք․․․

- Բա այդ դեպքում լակոտություն անելը ո՞րն է, հայրենասեր ձեւանալը ո՞րն է։

- Դա չի՞ կարելի անել դիվանագիտական ճանապարհներով, թե՞ Դուք ուզում եք աշխարհաքաղաքական կենտրոններին, Ռուսաստանին ցույց տալ, թե ինչ հնազանդ եք դուք` իրենց շահերն եք սպասարկում, եւ պահեք ձեր իշխանությունը։

- Չէ՜, ես ընդդիմադիրներին ընդամենը ասում եմ՝ ազնիվ եղեք, գաղափարը, որ հետապնդում եք՝ Արցախի ճանաչում, ուղիղ գրեք։ Հա՛մ ուզում ես Ռուսաստանին դուր գաս, հա՛մ ըտենց անես… չի լինի այդպես։

- Իսկ ձեր՝ իշխանության համար կարո՞ղ ենք ասել, որ ճանաչումն օրակարգային չէր` ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա։

- Այո, հիմա պատեհ պահը չէ։ Որովհետեւ Արցախի ճանաչումն այսօր կնշանակի հակառակվել մեր ծրագրին՝ խաղաղության հաստատման եւ հարեւանների հետ հարաբերությունների լավացման։ Արցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ, դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ ո՛չ ՀԱՊԿ-ն կարող է խառնվել, ո՛չ ռուսը, իսկ թուրքը կխառնվի, եւ կլինի մեծ պատերազմ։

- Դուք անգամ պատերազմի ժամանակ չգնացիք այդ քայլին, հիմա նոր պատերազմով եք վախեցնում։

- Դե, հա, որովհետեւ մեր գիծն այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային խնդիրներ, պահանջներ չունենք՝ չհաշված սահմանային միջադեպերը, որոնք, համոզված եմ, կլուծվեն, մենք ունենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր։

 

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am