Ովքեր են Հայաստանում արժանապատիվ աշխատավարձ ստանում. ampop.am(տեսանյութ)

2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրով Կառավարությունը նպատակ ունի անվանական նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25%-ով` հասցնելով այն մինչեւ 69 հազար դրամի, միեւնույն ժամանակ աղքատության մակարդակը այսօրվա 29,8%-ից իջեցնել մինչեւ 18%: Որքանո՞վ են իրատեսական եւ իրագործելի այս նպատակները, երբ 2013թ. օրենսդրական փոփոխությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման քաղաքականությունը կարճ ժամանակ անց ձախողվեց՝ պատճառաբանվելով երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ ռազմաքաղաքական իրավիճակով:

Իրավիճակ

2017 թ. առաջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 56919 դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը` 55000 դրամ՝ անփոփոխ մնալով 2015թ. հուլիսից։ Նվազագույն աշխատավարձը սահմանվում է, որպեսզի աշխատանքով ապահովված (զբաղված) անձը աղքատության շեմից բարձր կարգավիճակում լինի, իսկ երկարաժամկետ հատվածում հանգեցնի նրան, որ ոչ միայն տվյալ անձը, այլեւ նրա ընտանիքը աղքատության գծից ներքև չլինեն: Մինչդեռ այսօր սպառողական  զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի միջեւ տարբերությունն արդեն կազմում է մոտ 2000 դրամ: Մասնագետները ևս ասում են, որ նվազագույն աշխատավարձը լիարժեք չի կատարում աղքատության կրճատման իր գործառույթը։ Հայաստանում զբաղվածների շրջանում աղքատության մակարդակը կազմում է 24.1%: Այն ընտանիքներում, որտեղ ոչ ոք չի աշխատում, աղքատության մակարդակը կազմում է 35.2%: Իսկ, օրինակ, ընտանիքներում, որտեղ աշխատում է 3 և ավելի մարդ, աղքատության մակարդակը կազմում է 25.4%: Սա բավականին բարձր ցուցանիշ է և փաստում է, որ Հայաստանում դեռևս շատ աշխատանք պետք է տարվի արժանապատիվ աշխատավարձի հասնելու համար: 1-1 Պաշտոնական տվյալների համաձայն, 2016թ. Հայաստանում գործազրկությանմակարդակը կազմել է շուրջ 18% (211 500 մարդ): Գործազրկության ամենաբարձր շեմը գրանցվել է Երեւանում` 30,2%, Կոտայքում` 23% եւ Շիրակում` 19%: Մյուս մարզերում այդ ցուցանիշը տատանվում է 5-ից 16%-ի միջակայքում: Այսպիսի ցուցանիշներով ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն ունի գործազրկությանամենաբարձր մակարդակը: Հայաստանից հետո Ղրղզստանն է` գործազրկության 8% ցուցանիշով: «Գործազրկության նման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսության ցավալի և տխուր իրավիճակի դրսևորումն է։ Դա նշանակում է, որ 210 000 ակտիվ մարդ, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր տնտեսությունում, անգործության են մատնված, նրանց պոտենցիալը չի օգտագործվում», – ասում է սոցիալական եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների քաղաքականության և իրավական հարցերով փորձագետ Արսեն Մանուկյանը։ Ըստ նրա, մեկ այլ լրջագույն խնդիր է աշխատավարձի անհավասարաչափբաշխվածությունը, ինչը կախված է բիզնես ոլորտից: Օրինակ, հանքարդյունաբերության, ՏՀՏ եւ ֆինանսական ոլորտները՝ կախված եկամտաբերությունից, առաջարկում են 300 հազարից բարձր աշխատավարձ: Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ  նվազագույն աշխատավարձը աշխատողին տրվող հատուցման նվազագույն թույլատրելի սահմանն է, և այն դեռեւս  չի ապահովում աշխատողի նվազագույն կենսապայմանները:Այնուամենայնիվ, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին աղքատ չի համարվում, քանի որ աղքատհամարվում է ամսական 41 698 դրամից ցածր ծախսելու հնարավորություն ունեցող քաղաքացին: «Մենք ընդունում ենք, որ նվազագույն աշխատավարձը բավարար չէ, չնայած արդեն հավասար է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, բայց դա բավարար համարել չի կարելի: 1 անձի հաշվարկով նվազագույն աշխատավարձը շատ քիչ սոցիալական կարիքներ կարող է բավարարել», – ասում է ԱՍՀՆ ներկայացուցիչ Արմինե Մաթոսյանը: Պետական պաշտոնյանների աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով։ Ըստ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի, այն հաշվարկվում է՝ պետական բյուջեով սահմանվող բազային աշխատավարձը բազմապատկելով համապատասխան գործակցով: Ըստ այս հաշվարկի, ամենաբարձր աշխատավարձը ստանում է ՀՀ նախագահը՝  1,322,800 դրամ (ներառյալ հարկերը): SalaryN3_Ampop Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am