Գյուլը դուրս մնաց

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կայքում հրապարակվել է կուսակցության հիմնադիրների նոր ցուցակը, որում նրանց թիվը 64-ից նվազել է 61-ի։ Մասնավորապես, այդ ցուցակից դուրս են մնացել Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլը և ԱԶԿ-ից Թուրքիայի առաջին արտգործնախարար Յաշար Յաքըշը։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Աբդուլահ Գյուլը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանից դժգոհ նախկին պատգամավորների ու նախարարների հետ, ինչպես նաև հայտարարել էր, թե Թուրքիան ապրում է հանրապետության ամենաբարդ օրերից մեկը՝ կապված Անկարայի ահաբեկչության ու հարավ-արևելքում արյունալի ռազմական գործողությունների հետ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի նախկին (2002 թվականի նոյեմբեր – 2003 թվականի մարտ) արտգործնախարար Յաշար Յաքըշին, ապա նա օրեր առաջ հայտարարել էր, որ Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու դեպքում Թուրքիան կարող է կորցնել Հաթայը։ Ի դեպ, 2015 թվականի ապրիլի վերջին Գյուլն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հենց ինքն է ԱԶԿ-ի հիմնադիրը. «ԱԶԿ-ի հիմնական հիմնադիրը ես եմ: ԱԶԿ-ի կողմից առաջ քաշված թե՛ առաջին վարչապետը, թե՛ առաջին նախագահը եղել եմ ես: Հետո ինչ, որ նախագահության ավարտից հետո չեմ զբաղեցնում որևէ պաշտոն: Ընկերներիս հաջողությունից բացի որևէ այլ բան չեմ ցանկանում»: Աբդուլահ Գյուլը Թուրքիայի վարչապետ է հանդիսացել 18.11.2002-14.03.2003 ժամանակահատվածում, 14.03.2003-28.08.2007 ժամանակահատվածում նա եղել է Թուրքիայի արտգործնախարարը և գրեթե միաժամանակ (28.03.2003-28.08.2007)՝ փոխվարչապետ, իսկ 28.08.2007-28.08.2014 ժամանակահատվածում Գյուլը եղել է Թուրքիայի նախագահը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am