Ցորենի ալյուրի հարստացման հարցը դարձյալ մտնում է օրակարգ

Կառավարության օգոստոսի 3-ի նիստում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կներկայացնի «Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը՝ նոր խմբագրությամբ։ Այսպիսով՝ նորից շրջանառության մեջ կդրվի ցորենի ալյուրի հարստացման՝ մոռացված նախագիծը։ 2015-16 թթ. «Ցորենի ալյուրի հարստացման մասին»  ՀՀ օրենքի ընդունմանը խոչընդոտեց հանրության շրջանում ձևավորված  բացասական  կարծիքը, ինչպես նաև սպառողների իրազեկման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարծիքը, որին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանափակ ռեսուրսների (թե’ մարդկային, թե’ ֆինասական) պատճառով հնարավորություն չունեցավ հասարակական կարծիքի վրա ազդելու գործուն միջոցառումներ իրականացնել: Ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ։ Բնակչության իրազեկվածության բարձրացման արդյունքում ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բացասական կարծիքը փոխելու և հանրության կողմից ցորենի ալյուրի հարստացման պահանջարկ ձևավորելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջնահերթ է համարում հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև  հանրային և մասնագիտական քննարկումների իրականացումը: Միաժամանակ,  ցորենի ալյուրի միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացումը գիտականորեն հիմնավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ ԱՆ-ը` ի լրումն ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության, կարևորում է  լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ  իրականացնելու անհրաժեշտությունը: Հետևաբար, առաջիկա երկու տարիների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարմանն ուղղված աշխատանքներն իրականացնել  հետևյալ  հիմնական ուղղություններով. ա. կազմակերպել հանրային և մասնագիտական քննարկումներ` Հայաստանի Հանրապետությունում վիտամինա-հանքանյութային անբավարարության հաղթահարման հետագա քայլերի ուղղությամբ  փոխհամաձայնեցման հասնելու նպատակով, ինչպես նաև մշակել և ներդնել հանրային իրազեկման ծրագիր (ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում) ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով: բ.Իրականացնել աշխատանքներ թիրախային խմբերում, մասնավորապես` վերարտադրողական տարիքի կանանց, հղիության նախապատրաստական շրջանում, հղիության ընթացքում, ինչպես նաև 0-5 տարեկան երեխաների շրջանում` անհրաժեշտ միկրոտարրեր /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ պարունակող համալիրների նշանակման ուղղությամբ  (համալիրների ձեռքբերումը` ոչ պետական միջոցների հաշվին): Կարևորելով  Հայաստանի Հանրապետությունում ցորենի ալյուրի միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացման անհրաժեշտությունը գիտականորեն հիմնավորելու (ի լրումն ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության) անհրաժեշտության վերաբերյալ գիտահետազոտական կազմակերպությունների առաջարկը, ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է նաև թիրախային խմբերում, մասնավորապես` վերարտադրողական տարիքի կանանց և 0-5 տարեկան երեխաների շրջանում իրականացնել լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ`  սակավարյունության տարածվածության գնահատման նպատակով (ըստ միջազգային փորձագիտական գնահատման լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար պահանջվում է միջին հաշվով 150.000-200.000 ԱՄՆ դոլար): Հաշվի առնելով վերոնշյալը,  ինչպես նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության  սննդի անվտանգության և մակնշման կանոնակարգերում  ալյուրի   պարտադիր հարստացումը որպես պահանջ սահմանված չէ և 2015-2016 թթ-ի. ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության արդյունքում սակավարյունության վերաբերյալ ստացված  բարելավված ցուցանիշները, ՀՀ առողջապահության նախարարությունը վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարման     օրենսդրական դաշտի վերանայմանը կանդրադառնա մի քանի տարի անց` ուսումնասիրության և իրազեկման աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am