Նոր մանրամասներ`Դինքի սպանության գործից

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ պարզվել է, որ «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 4 ամիս առաջ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզությունը հետևել է նրան Ստամբուլում գտնվող իր տան մոտակայքում։ Դատախազության և դատարանի հայտարարություններից հստակ է, որ Դինքի սպանվելու մասին Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջին 2006 թվականի ամռանը տեղեկացրել է Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնին։ «Ալ- Ջազիրա»-յի լրագրող Սելահաթին Գյունդայը հաղորդում է, որ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության 4 աշխատակից սպանությունից 4 ամիս առաջ՝ 2006 թվականի օգոստոսի 8-11-ը, գտնվել են Ստամբուլում։ Տեղեկության համաձայն՝ ուսումնասիրության են առնվել Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցների հեռախոսազրույցները (բջջային հեռախոս)։ Ուսումնասիրության արդունքում հայտնի է դարձել, որ Տրապիզոնի ժանդարմերիայի 4 աշխատակցի բջջային հեռախոսները օգոստոսի 8-11-ի ընթացքում ազդանշան են արձակել Ստամբուլի Բաքըրգյուղից թաղամասից։ Այս բացահայտումից հետո ուսումնասիրության է առնվել նաև Հրանտ Դինքին պատկանող բջջային հեռախոսի ձայնագրությունները։ Այս ուսումնասիրությունից հետո հայտնի է դարձել, որ այդ նույն օրերին Հրանտ Դինքի հեռախոսն ազդանշան է արձակել Բաքըրգյուղի նույն հասցեից։ Դինքի հեռախոսի ազդանշան արձակած վայրը մոտ է այն տանը, որտեղ Դինք ընտանիքն է բնակվում։ Այս փաստը ներառվել է զեկույցի մեջ։ Հեռախոսային ազդանշանների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է նաև այն, որ Դինքի սպանության օրը ժանդարմերիայի 5 ներկայացուցիչ եղել է սպանության վայրում։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am