Արտակարգ դեպք Արթիկ քաղաքում
Օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Աբովյան փողոցում երիտասարդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով վերջ տալ իր կյանքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Արթիկի 1-03 շտապօգնության ծառայողները և ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տևական ժամանակ էր՝ փրկրարարները ու ոստիկանները համոզում էին, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, ի վերջո, Արթկի ոստիկանության ծառայողին հաջողվեց ինքնասպանության փորձ կատարող աղջկան դուրս բերել կամրջի վտանագավոր եզրագծից: Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը 17-ամյա Տ. Ե.-ն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի




